Չորեքշաբթի, 20 Մարտի 2013 15:39
ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ վարկային հայտերը կարելի է ձևակերպել Ինտերնետ-բանկինգի համակարգի միջոցով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի Ինտերնետ-բանկինգ հեռակառավարման սպասարկման համակարգը համալրվեց ևս մեկ հնարավորությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
այսուհետ Բանկի հաշվետեր հաճախորդները հնարավորություն ունեն արագ, հեշտությամբ և առանց Բանկ այցելելու անմիջապես Ինտերնետ-բանկինգ համակարգի միջոցով ձևակերպել ոչ միայն ավանդների և վճարային քարտերի բացման հայտեր, այլ արդեն նաև Բանկում գործող բոլոր վարկատեսակների գծով վարկի հայտեր:
Աղբյուրի համաձայն, վարկային հայտերի ձևակերպումն Ինտերնետ բանկինգ համակարգի միջոցով ոչ միայն թույլ է տալիս Բանկի հաճախորդներին խնայել իրենց ժամանակը, այլ նաև հեշտությամբ ծանոթանալ Բանկի կողմից տրամադրվող վարկատեսակներին և վերջիններիս տրամադրման պայմաններին; համակարգում տեղադրված վարկային հաշվիչի միջոցով նախքան վարկային հայտի ձևակերպումը հաշվարկել ձևակերպվող վարկի գծով նախատեսվող վճարները, ներբեռնել տվյալ վարկատեսակի ձեռքբերման համար Բանկին ներկայացվելիք անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը:
Ծառայությունը հասանելի է շուրջօրյա և թույլ է տալիս Բանկի հաճախորդներին կառավարել իրենց դրամական միջոցները ցանկացած պահին և ցանկացած վայրում, որտեղ առկա է ինտերնետ կապի հասանելիություն: Ընդ որում, հաճախորդներին ընձեռնվում է ճկուն հնարավորություն` հետևելու ներկայացված վարկային հայտի հաստատման գործընթացին անմիջապես համակարգում` վարկային հայտի կարգավիճակների փոփոխման միջոցով:
ՙՀաճախորդների սպասարկման նորարական լուծումները ՎՏԲ-Հայաստան Բանկի գործիքակազմի անբաժանելի մասն են կազմում: Այս անգամ մեր նշանակետը վարկավորման գործընթացի կատարելագործմանը և հաճախորդի տեսանկյունից վերջինիս դյուրինացմանը միտված այլընտրանքային մոտեցումներն էին: Ներկայումս ՎՏԲ-Հայաստան Բանկն իր վարկային պորտֆելով առաջատարն է ՀՀ շուկայում, ուստի մեզ համար առանցքային խնդիր է մեր վարկառու-հաճախորդների հարմարավետության շարունակական բարելավումը: Երբեմն վարկավորման գործընթացը հաճախորդներին անհարկի խրթին է թվում, և վերջիններս խուսափում են լրացուցիչ անգամ Բանկ այցելելուց` ծանոթանալու վարկի ձևակերպման պայմաններին: Հաշվի առնելով այդ հանգամանքը` մենք որոշեցինք Ինտերնետ-բանկինգ համակարգը համալրել նաև հեռահար եղանակով վարկային հայտերի ձևակերպման և հաստատման հնարավորությամբ՚,-ասել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
Ի դեպ, Ինտերնետ-բանկինգ համակարգի միջոցով ձևակերպված վարկային հայտերը դիտարկվում և հաստատվում են Բանկի կողմից առավելագույնը մեկ բանկային օրվա ընթացքում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի վերլուծության և ֆինանսական վարկանիշների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստ Բանկի ակտիվները կազմել են 212.8 մլրդ.դրամ ¥3-րդ տեղը շուկայում¤, գրանցելով տարեկան 19.9% աճ, ընդհանուր կապիտալը կազմել է 31.4 մլրդ.դրամ ¥5 տեղ¤, տարեկան կտրվածքով աճելով 13.9%, վարկային ընդհանուր ներդրումները կազմել են 171.1 մլրդ.դրամ ¥1 տեղ¤, գրանցելով տարեկան 27.6% աճ: