Ուրբաթ, 29 Մարտի 2013 15:55
ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկտմամբ 2013 թվականի մարտին կազմել է 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.5%
Արմինֆո. ՀՀ դրամի արժեզրկումն ԱՄՆ դոլարի նկտմամբ 2013 թվականի հունվար-մարտին կազմել է 2.2%, միայն մարտին` 1.8%, իսկ տարեկան կտրվածքով` 6.5%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 - ի մարտին, միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.3 դրամ/$, 2012-ի մարտի 389.1 դրամ/$ համեմատ:
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի մարտին գրանցվել է 1.8% ինֆլյացիա, 2012-ի դեկտեմբերի համեմատ ինֆլյացիան կազմել է 2.9%, իսկ 2012-ի մարտի համեմատ` 3.4%: Համեմատության համար նշենք, որ2012-ի հունվար - մարտին, գրանցվել էր 2.7% ինֆլյացիա և 1.5% դեֆլյացիա, միայն 2012-ի մարտին սպառողական գների աճը կազմել է 0.1%, իսկ դրամի դեվալվացիան` 0.1%, իսկ 2011-ի հունվար-մարտին ինֆլյացիան կազմել է 5,2%, իսկ դեվալվացիան` 2.2% (միայն 2011 թվականի մարտին ինֆլյացիան կազմել է 0.8%, իսկ դեվալվացիան` 0,9%):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ 2012 թվականին կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին` ռեվալվացիան կազմել է , իսկ ինֆլյացիան` 3.2% (միայն դեկտեմբերին ինֆլյացիան կազմել է 2,1%):