Ուրբաթ, 29 Մարտի 2013 18:22
Հայաստանի ֆինանսական հատվածի արտաքին պարտքը 2012 թվականին կազմել է 2.6 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական հատվածն 2012 թվականին ուղղակի եւ պորտֆելային ներդրումների, ինչպես նաեւ վարկերի տեսքով ստացել է $ 2.6 մլրդ, որից ուղղակի օտարերկրյա ուղղակի ներդրումները ¥ՕՈՒՆ¤ կազմել են $ 31 մլն:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ամենամեծ ծավալով ներդրումները` $ 788,9 մլն. (այդ թվում, $ 2,3 մլն - ՕՈՒՆ) ավանդաբար ստացվել են Ռուսաստանից, կազմելով օտարերկրյա ներդրումների ծավալի 30%-ը: Երկրորդ տեղում են միջազգային կազմակերպությունները` $ 199 մլն (այդ թվում, ՕՈՒՆ` $ 775,4 հազ), կազմելով ընդհանուր ներդրումների 7.5%-ը: Երրորդ տեղում է երմանիան`$ 164 մլն (ներառյալ ՕՈՒՆ` $ 2,5 մլն), ներդրումների ընդհանուր ծավալի 6.2%: Նրան հաջորդում են Լատվիան` $ 97 մլն, 3,65%: Հնգյակը եզրափակում է Մեծ Բրիտանիան` $ 47.8 մլն, իսկ ներդրումների ծավալը Նիդեռլանդներից կազմել է 1,6% կամ $ 41.6 մլն (ներառյալ ՕՈՒՆ - $ 4.3 մլն):
Հայաստանի ֆինանսական հատվածը Լյուքսեմբուրգից ստացել է $ 39.3 մլն ծավալի ներդրումներ, Լիբանանից` $ 12 մլն (այդ թվում, ՕՈՒՆ` $ 580 հազ.), ԱՄՆ-ից` 8,2 մլն դոլար (այդ թվում` $ 151,7 հազ.ՕՈՒՆ), Լիխտենշտեյնից` $ 5.8 մլն (ամբողջ ծավալը կազմել է ՕՈՒՆ): Տասնյակը եզրափակում է Շվեյցարիան` $ 4.6 մլն, որին հաջորդում են` Ավստրիան` $ 2,5 մլն, Կայմանյան կղզիները` $ 2 մլն, Իրանը` $ 1,5 մլն, Կիպրոսը`$ 504,3 հազ, Բելգիան` $ 496,5 հազ, Կանադան` $ 305 հազ, Վիրջինյան կղզիները` $ 292,2 հազ (ամբողջությամբ ՕՈՒՆ):
Ամենափաքր ծավալով ներդրումները ստացվել են Պանամայից` $ 81.7 հազ:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգով իրականացնում է ավելի քան 14 միջազգային ծրագիր: Առևտրային բանկերի կանոնադրական կապիտալներում ներկայացված են ռուսական, ուկրաինական, ղազախական, ամերիկյան, ֆրանսիական, գերմանական, բրիտանական, ավստրիական, շվեյցարական, արգենտինական, լիբանանյան, իրանական, ինչպես նաեւ EBFD եւ IFC կապիտալները:
Վարկային կազմակերպությունների կանոնադրական կապիտալներում ներկայացված են լատվիական, ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական եւ ռուսական կապիտալները: 2012 թվականի հունվարի 1-ի 2012 թ - ին Հայաստանում կար 21 առեւտրային բանկ եւ 32 վարկային ընկերություն: