Ուրբաթ, 29 Մարտի 2013 19:27
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 18,5 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 41 տոկոսով
ԱրմԻնֆո. Մարտի 18-24 ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 32.6 մլրդ դրամ (մեկ շաբաթվա ընթացքում 18,5 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 44.7 մլն ԱՄՆ դոլար: 537 (մեկ շաբաթվա ընթացքում 41 տոկոս անկում):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2013թ-ի մարտի 25-ից մարտի 29-ն ընկած ժամանակահատվածում
արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,143,346 ԱՄՆ
դոլար 417.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 90,711,622
ԱՄՆ դոլար 419.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է
15,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 418.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին
փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 420.00
դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,706,699 EUR 536.78 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 15,248,901 EUR 539.92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 592,866,077 ՌԴ ռւբլի 13.45 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 85,831,214 ՌԴ ռուբլի 13.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 29,427 EUR առք եւ վաճառք 541.00 դրամ: