Հինգշաբթի, 28 Մարտի 2013 16:56
HSBC Բանկ Հայաստան. չինական արժույթով ֆորվարդները հեռանկարում կհասնեն տպավորիչ չափերի
ԱրմԻնֆո. Չինական արժույթով ֆորվարդները հեռանկարում տպավորիչ չափերի կհասնեն Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության ծավալում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Արթուր Պետրոսյանը, բանկի կողմից կազմակերպված առևտրի ֆինանսավորման Ակադեմիայի սեմինարի ընթացքում,
մեր գործարարների հետաքրքրության աճն այս պրոդուկտի նկատմամբ արդեն կարելի է նկատել:
ՙԱռայժմ այս գործիքը չունի հաճախորդների լայն շրջանակ, բայց մեր մի քանի հաճախորդներ արդեն հաջող գործարքներ իրականացրել են: Այնպես որ, հայկական ընկերությունների մեծ մասն աշխատում է հատկապես չինական գործարարների հետ: HSBC Group-ն իր ջանքերը կենտրոնացրել է այս պրոդուկտի զարգացմանը Հայաստանում՚,-նշել է Պետրոսյանը: Նա նաև հավելել է, որ չինական արժույթով ֆորվարդները ստեղծում են արժութային ռիսկերից խուսափելու յուրահատուկ հնարավորություն, ինչի շնորհիվ կրճատվում է նաև ներկրվող ապրանքների ինվոյսային արժեքը:
Նշենք, որ ավելի վաղ, խոսելով արժութային ֆորվրդներից, HSBC Բանկ Հայաստանի ֆինանսական շուկաների բիզնեսի զարգացման գծով մենեջեր Մարիամ Նիկողոսյանը ափսոսանքով նշել էր, որ հայկական շուկան դանդաղ է զարգանում արտադրվող գործիքների զարգացման ոլորտում, որոնց սահմանափակ կիրառման պատճառն է, հիմնականում, հայրենական արտադրողների ցածր տեղեկացվածությունը:
HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են $ 524 մլն, ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 132.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 16.5%: Տնտեսությանն ուղղված վարկերը վարկերը կազմել են 108,2 մլրդ դրամ (2 դիրքը շուկայում), տարեկան աճը` 23.7%: Առևտրի վարկավորմանն ուղղվել է 39.7 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային պորտֆելի 31.2% - ը, տարեկան աճը` 23.5%: Բանկի հաճախորդների բազան կազմված է ավելի քան 35 հազար ֆիզիկական և հինգ հազար իրավաբանական անձանցից: HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են` HSBC Europe B.V.-ը` 70% և Wings Establishment ընկերությունը`30% մասնաբաժնիններով: