Երկուշաբթի, 8 Ապրիլի 2013 14:10
Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի փետրվարին աճել են 2%, կազմելով 4 մլրդ.դոլար
Արմինֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի փետրվարին աճել են 2%, մարտի 1-ին կազմելով 1,632 տրլն.դրամ ($ 4 մլրդ): Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 24.3%: Առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,564 տրլն.դրամ, ավելանալով փետրվարին է 1,6%, իսկ տարեկան կտրվածքով` 22%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությոնը, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի), ՀՀ դրամով վարկերի տեսակարար կշիռը կազմել է 35% կամ 548,9 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 65%, կամ 1,015 տրլն.դրամ: Դրամյին վարկավորումը հաշվետու ամսում աճել է 0.6%, իսկ տարվա կտրվածքով` 13.8%: Արտարժույթով վարկավորման ամսական աճը կազմել է 2.2%, իսկ տարեկան աճը`26.7%:
Բանկային վարկերի կազմում մարտի 1-ին երկարաձգված վարկերի բաժինը կազմել է 3,3% կամ 54 մլրդ դրամ, նախորդ ամսվա 1.6% կամ 20.9 մլրդ դրամի փոխարեն, տարեկան կտրվածքով աճելով 2 անգամ: Ժամկետանց վարկերի բաժինը մարտի 1 – ին կազմել է 0.8% կամ 13.5 մլրդ դրամ, նախորդ ամսվա 0.7% կամ 10.5 մլրդ դրամի փոխարեն և նախորդ տարվա փետրվարի` 0.7% կամ 7.8 մլրդ դրամի փոխարեն: Ընդ որում, երկու դեպքում էլ դինամիկան ապահովել են կարճաժամկետ վարկերը: Այսպես, երկարաձգված վարկերի կազմում կարճաժամկետ վարկերը կազմել են 87.4% կամ 47.2 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում` 98.2% կամ 13.2 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, ՀՀ դրամով վարկերի տոկոսադրույքները փետրվարին նվազել են 0.57 կետով, իսկ մեկ տարում` 2.59 կետով, հաստատվելով 15.52% մակարդակի վրա: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը 28.02 դրությամբ կազմել է 409,22 դրամ/$¤: