Երկուշաբթի, 8 Ապրիլի 2013 18:17
2013 թվականի առաջին եռամսյակում թանկարժեք մետաղների գներն աճել են 4%
ԱրմԻնֆո. Այս շաբաթ Հայաստանում ոսկու, արծաթի եւ պլատինի է 3%, ինչպես նաև պալադիումի 1.4% էժանացումն արձանագրեցին թանկարժեք մետաղների գների 2.5% անկում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության ՙԹանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան՚ գործակալությունից, 2013 թվականի ապրիլի 8-24-ն ընկած ժամանակահատվածի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորների համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` ոսկու մեկ գրամի գինը սահմանվել է 21071.44 դրամ, նախորդ շաբաթվա նվազելով 2.1%, արծաթի գինը` 365.97 դրամ, նվազելով 5%, պլատինի մեկ գրամի գինը սահմանվել է 20858.13 դրամ, 1.6% շաբաթական անկումով, պալադիումի գինը` 10096.56 դրամ` շաբաթական 0.6% անկումով:
Տարեսկզբի համեմատ ոսկու մեկ գրամի բացթողման գինը Հայաստանում իջել է 2.7%, արծաթի գինը` 6.9%, պլատինի գինը` 3.5%, իսկ պալադիումի գինը` 11.7%: Միջին հաշվով տարեսկզբից Հայաստանում թանկարժեք մետաղների գներն աճել են 1.3%: Ընդ որում, միայն առաջին եռամսյակում թանկարժեք մետաղները թանկացել են 4%, այդ թվում, ոսկին էժանացել է 0.2%, արծաթն էժանացել 1.2%, պլատինը` 5.2%, իսկ պալադիումը թանկացել է 12.1%: Տարեսկզբից թանկարժեք մետաղների գների ամենամեծ աճը գրանցվել է հունվարին` 5.1%, հիմնականում արծաթի և պլատինի 7.6% թանկացման հաշվին: