Երեքշաբթի, 9 Ապրիլի 2013 15:09
ՊրոԿրեդիտ Բանկի հատուկ միջոցառումն Ավան համայնքում
ԱրմԻնֆո. Ապրիլի 7-ին ՊրոԿրեդիտ Բանկը երեխաների համար կազմակերպել էր հատուկ միջոցառում Ավան համայնքում, որտեղ վերջերս բացվել է Բանկի նոր մասնաճյուղը: Երիտասարդ նկարիչների օգնությամբ շուրջ 60 երեխաներ նկարում էին ծաղիկների և գարնան հիանալի պատկերներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բացի նկարելուց երեխաներն ու ծնողները հաճելի ժամանակ անցկացրեցին. երեխաները պարում էին, երգում, տարբեր հետաքրքիր խաղեր խաղում: Հանդիսատեսը նաև վայելեց օճառե պղպջակների զարմանահրաշ ներկայացում: Միջոցառման վերջում Բանկի աշխատակիցները ներկա կանանց գեղեցիկ ծաղիկներ նվիրեցին:
ՊրոԿրեդիտ Բանկը սոցիալապես պատասխանատու հաստատություն է, որը ավանդաբար կազմակերպում է հատուկ միջոցառումներ երեխաների և այն համայնքների բնակիչների համար, որտեղ Բանկը գործում է: ՊրոԿրեդիտ Բանկի նոր բացված Ավան մասնաճյուղում հաճախորդները կարող են օգտվել պարզ և թափանցիկ բանկային ծառայություններիցª խնայողական հաշիվներից և ավանդներից, դրամական արագ փոխանցումներից, արտարժույթի փոխանակման և կոմունալ վճարումների ծառայություններից, ազգային և միջազգային փոխանցումներից և այլն: Բանկի բարյացակամ և բանիմաց անձնակազմը պատրաստ է պատասխանել հաճախորդների բոլոր հարցերինª առաջարկելով ճիշտ լուծումներ:
Ըստ Հայաստանի բանկերի Վերլուծության և Ֆինանսական Վարկանիշների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՊրոԿրեդիտ Բանկի ընդհանուր կապիտալըւ կազմել է 6.1 մլրդ.դրամ, ակտիվները` 41.8 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 38.2% աճ, վարկային պորտֆելը կազմել է 34.2 մլրդ.դրամ: Բանկը հիմնականում մասնագիտանում է ՓՄՁ վարկավորման ոլորտում, որտեղ վարկային ներդրումները կազմում են 28 մլրդ.դրան կամ վարկային ընդհանուր պորտֆելի 82%-ը: 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկն ունեցել է 15 մասնաճյուղ, որոնցից 7-ը` Երևանում: