Հինգշաբթի, 28 Մարտի 2013 18:55
HSBC  Բանկ Հայաստան. բանկերի հետ արտահանումային ապահովագրական գործակալության համագործակցությունը թույլ կտա զգալիորեն ակտիվացնել առևտրի ֆինանսավորումը 
ԱրմԻնֆո. Բանկերի հետ արտահանումային ապահովագրական գործակալության առողջ համագործակցությունը ոչ միայն կապահովի արտահանումային կողմնորոշումով ձեռնարկութոյւնների կայուն զարգացումը, այլ նաև թույլ կտա զգալիորեն ակտիվացնել առևտրի ֆինանսավորումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Արթուր Պետրոսյանը, բանկի կողմից կազմակերպված առևտրի ֆինանսավորման Ակադեմիայի սեմինարի ընթացքում, արտահանումն աջակցող գործակալությունները, որպես կանոն, հանդիսանում են երկրի արտաքին առևտրային գործընկերության զարգացման կարևորագույն բաղադրիչը:
ՙԿոնկրետ թվեր հնարավոր չէ հաշվարկել, բայց HSBC Բանկ Հայաստանի հետազոտությունների հիման վրա կարող եմ ասել, որ Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությնա մեջ առևտրի ֆինանսավորումը տատանվում է 3-4% սահմաններում: Մեր սեմինարները, որոնք ուղղված են տնտեսվարող սուբյեկտների տեղակատվայնության բարձրացմանը, հետագայում, գործակալությունների հետ համագորակցության արդյունքում, հնարավորություն կտան մի քանի անգամ մեծացնել առևտրի ֆինանսավորման տեսակարար կշիռը երկրի արտաքին առևտրի շրջանառության մեջ՚,-ընդգծել է Ա.Պետրոսյանը:
Ինչպես ավելի վաղ նշվել էր, HSBC Բանկ Հայաստանի կողմից առևտրի ֆինանսավորման ծավալները 2012 թվականի նոյեմբերի 1-ին կազմել են մոտ 25 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 53% աճ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի վերլուծությույան և ֆինանսական վարկանիշների տվյալների, HSBC Բանկ Հայաստանի ակտիվները 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 211.5 մլրդ.դրամ, տարկան կտրվածքով աճելով 18.1%: Ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 132.8 մլրդ դրամ, տարեկան աճը` 16.5%: Տնտեսությանն ուղղված վարկերը վարկերը կազմել են 108,2 մլրդ դրամ (2 դիրքը շուկայում), տարեկան աճը` 23.7%: Առևտրի վարկավորմանն ուղղվել է 39.7 մլրդ դրամ, կամ ընդհանուր վարկային պորտֆելի 31.2% - ը, տարեկան աճը` 23.5%: Բանկի հաճախորդների բազան կազմված է ավելի քան 35 հազար ֆիզիկական և հինգ հազար իրավաբանական անձանցից: