Երեքշաբթի, 9 Ապրիլի 2013 18:50
Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում գերադասում են առևտրի հատվածի և վերամշակման ոլորտի վարկերը
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2013 թվականի փետրվարին տնտեսության վարկավորմանն են ուղղել վարկային պորտֆելի 73.8%-ը կամ 1.21 տրլն. դրամ, նախորդ տարվ համեմատ գրանցելով 2.9%, իսկ տարեկան կտրվածքով` 22% աճ:
Տնտեսության վարկավորման մեջ բնկերը փետրվարին գերադասել են առեւտրի ոլորտը եւ վերամշակող արդյունաբերությունը: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի մարտի 1-ի դրությամբ բանկերի կղմից առեւտրի հատվածին է ուղղվել 326.2 մլրդ դրամ, որից 162.9 մլրդ դրամ` մեծածախ առեւտրին, եւ 147,9 մլրդ դրամ` մանրածախ առեւտրին: Առեւտրին ոլորտում վարկերի ընդհանուր ծավալը փետրվարին աճել է 2.5%, իսկ տարեկան կտրվածքով` 14.8%:
Վերամշակման ոլորտին բանկերն ուղղել են 166,8 մլրդ դրամ, որից 62.4 մլրդ դրամ`սննդի արդյունաբերությանը եւ 35.1 մլրդ դրամ` հյութերի արտադրությանը: Այս ոլորտում վարկային ներդրումներն աճել են 0.1%, տարեկան աճը` 8.7%:
Վարկային ներդրումների մեջ իր ծավալներով երրորդ տեղում է էներգամատակարարման և գազամատակարարման ոլորտը` 111.1 մլրդ դրամ, փետրվարի աճը` 1.5%, իսկ տարեկան աճը` 47.8%: Չորրորդ տեղում է գյուղատնտեսական վարկավորումը, որի ծավալը կազմել է 105.9 մլրդ դրամ, փետրվարին աճելով 2.7%, իսկ տարեկան կտրվածքով` 26%: Այս ոլորտում բուսաբուծությանն ուղղվել է 44,8 մլրդ դրամ, իսկ անասնաբուծությանը`46 մլրդ դրամ:
Ի հինգերորդ տեղում է շինարարության ոլորտը, որտեղ բանկերն ուղղել են 100.5 մլրդ դրամ, իսկ փետրվարի աճը կազմել է 0,3%, տարվա աճը` 4%, որից 82.2 մլրդ դրամ ուղղվել է բնակարանյին շինարարությանը, իսկ 11.7 մլրդ.դրամ` ճանապարհների կառուցմանը:
Վեցերորդ տեղում է հանքարդյունաբերության ոլորտը` 93,3 մլրդ դրամ, փետրվարի աճը` 3.7%, իսկ տարեկան կտրվածքով` 93.8%: Այդ գումարի 77.4 մլրդ դրամն ուղղվել է մետաղահանքի ստացմանը, իսկ 2.8 մլրդ դրամ` շինանյութերի ստացմանը:
Բանկերի կողմից ֆինանսական ոլորտին է ուղղվել 88,2 մլրդ դրամ, որից 53.9 մլրդ դրամ` միջբանկային վարկերին: Ֆինանսական հատվածի վարկերի ծավալը փետրվարին աճել է 14,5%, իսկ տարեկան աճը կազմել է 3.5%:
Հիփոթեքային վարկերի բաժինը վարկային պորտֆելում կազմել է 7.8% կամ 127 մլրդ.դրամ, իսկ սպառողական վարկերի բաժինը` 18.4% կամ 302 մլրդ դրամ: Հիփոթեքային վարկերի ծավալը փետրվարին աճել է 0.7%, տարեկան աճը` 15,7%, իսկ սպառողական վարկերի ծավալը հաշվետու ամսում աճել է 0.6%, տարեկան աճը` 29%: (ԱՄՆ դոլարի հաշվարկային փոխարժեքը փետրվարի 28-ին կազմել է 409,22 դրամ/$):