Չորեքշաբթի, 10 Ապրիլի 2013 20:48
Յու.Գուսև. ՎՏԲ-Հայաստան Բանկի համար մանրածախ վարկավորման շուկայի 20%-ը լիովին հասանելի ցուցանիշ է
Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2015 թվականին նախատեսում է մանրածախ վարկավորման շուկայում իր մասնաբաժինը հասցնել 20%-ի: Ապրիլի 10-ին կայացած մամլո ասուլիսին այս մասին հայտարարել է Բանկի գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, հավելելով, որ այս պահին բանկի մասնաբաժինը շուկայում կազմում է ավելի քան 13%:
Նրա խոսքերով, նախատեսված մակարդակը բանկի համար լիովին իրագործելի է, քանի որ ՎՏԲ Խմբի ռազմավարական զարգացման քաղաքականությունը և սեփական փորձը անվերապահորեն բերում են նրան, որ Բանկը 2 տարում կդառնա Հայաստանի բանկային ռիթեյլի առաջատարը: ուսևը նաև նշել է, որ Բանկի կողմից իրականացվող մանրածախ բիզնեսը տնտեսապես հիմնավորված է ու արդյունավետ:
2012 թվականին ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակեց զարգանալ ինչպես բազմակողմանի բանկ, իսկ մանրածախը մնաց նրա հիմնական գերակայությունը: Անցյալ տարի իրականացված ծրագրերն ուղղված էին հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը, մասնաճյուղերի վերաձևավորմանը և ռեբրենդինգին, սպասարկման լրացուցիչ դիստանցիոն ուղիների ներդրմանը: Իրականացվեցին նաև POS-վարկավորման զարգացման նախագծեր, ինչպես նաև ներդրվ բանկային նոր պրոդուկտներ:
Իր հերթին, ՎՏԲ24 փոխնախագահ, միջազգային բիզնեսի կառավարման վարչության ղեկավար, Վսեվոլոդ Սմակովը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկն ունի բավականին զարգացած ենթակառույցներ, ինչպես նաև ռիսկերի կառավարման կառույցներ: ՙՀետևաբար, մանրածախ վարկավորման աճին և զարգացմանը զուգահեռ բանկը միջոցներ է ձեռնարկում վարկային ռիսկերի գնահատման ուղղությամբ, այնպես, որպեսզի մանրածախի պորտֆելում պահպանվի հավասարակշռությունը ծավալային և արդյունավետության ու որակի ցուցանիշների միջև՚, - ասել է Սմակովը, մեկնաբաբելով ԱրմԻնֆո-ի հարցը:
Ըստ ԱրմԻնֆո լրատվական գործակալության` ՙՀայաստանի բանկերի վերլուծություն և ֆինանսական վարկանիշներ՚ տեղեկագրի, ՎՏԲ-Հայաստան Բանկը մանրածախ վարկավորման ծավալով 2-րդ տեղն է զբաղեցնում Հայաստանի բանկային համակարգում, 2012 թվականին պորտֆելը մեծացնելով 33.8%, մինչև 65.3 մլրդ դրամ: Ավտովարկավորման պորտֆելը կազմել է 6,4 մլրդ դրամ, տարեկան աճը` 2 անգամ, բանկի համար այս ցուցանիշով ապահովելով 3-րդ տեղը շուկայում: ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ, աճելով 32.8% (3 - րդ տեղ): Ըստ վերջին տվյալների, Բանկի ակտիվ քարտերի ընդհանուր թիվը գերազանցում է 200 հազարը, տարեկան աճը` 98%: Բանկն աշխատում միայն Visa քարտերով, միաժամանակ սպասարկելով նաև տեղական ArCa քարտերը: Աշխատավարձային քարտերի ընդհանուր թիվն ակտիվների կազմում գերազանցում 52%-ը: Պլաստիկ տրանսակցիաների ընդհանուր թվով նույնպես ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջատարն է: Սեփական POS-թերմինալների թիվը գերազանցում է 120 հազարը, իսկ բանկոմատների թիվը կազմում է 104: