Երեքշաբթի, 2 Ապրիլի 2013 19:42
ՎՏԲ-Հայաստան Բանկը կտրամադրի ՙՈւսանողական վարկեր՚ նպատակային ֆինանսավորման պետական ծրագրի շրջանակներում
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է նպատակային ֆինանսավորման պետական ծրագրի շրջանակներում ՙՈւսանողական վարկի՚ տրամադրման մեկնարկի մասին, որը կվերաֆինանսավորվի ՙԲնակարան երիտասարդներին՚ Վերաֆինանսավորում իրականացնող Վարկային Կազմակերպություն ՓԲԸ կողմից: Տվյալ ծրագրի շրջանակներում 16 տարին լրացած ԲՈՒՀ-երի ուսանողները կարող են վարկ ստանալ ցածր տոկոսադրույքով և մարման երկար ժամկետով: Վարկային միջոցները կարող են օգտագործվել ՀՀ-ում ԲՈՒՀ-երում ուսման վարձը վճարելու նպատակով: 
ՙԲանկի կողմից երիտասարդության զարգացման ծրագրի աջակցման մեթոդներից մեկն է հանդիսանում բարձրագույն կրթություն ստանալու համար լրացուցիչ հնարավորությունների ապահովումը: Ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ, փորձ և օգնելու ցանկություն` մենք պատրաստակամությամբ արձագանքեցինք ՀՀ Կառավարության կանչին և մասնակցեցինք ուսանողների ուսման ֆինանսավորմանը նպատակաուղղված պետության նպատակային ծրագրին՚,-նշել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ լխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի ուսևը:
ՙԱյս ծրագիրն էլ ավելի հասանելի է դարձնում ուսանողական վարկերի մեխանիզմը, ուսանողներին տալիս է բարձրագույն կրթություն ստանալու մեծ հնարավորություն, ավելի արդյունավետ է դարձնում ԲՈՒՀ-երի կողմից ծառայությունների տրամադրումը, ինչպես նաև նշանակալիորեն նվազեցնում է կրթություն ստանալու ճանապարհին սոցիալական պատճառով առաջացած խոչընդոտները՚,-ասել է ՙԲնակարան երիտասարդներին՚ ՎՎԿ  ՓԲԸ  ործադիր տնօրեն Տիգրան Միրզոյանը:
Ս.թ. ապրիլ ամսից սկսած Ուսանողական վարկ ստանալու համար կարելի է դիմել ՀՀ ողջ տարածքում գործող ՎՏԲ-Հայաստան  Բանկի ցանկացած մասնաճյուղ (66 մասնաճյուղ ՀՀ-ում): Այսուհետ երկրի ավելի քան 60 ԲՈՒՀ-երի ուսանողներ կարող են օգտվել տվյալ հնարավորությունից և ստանալ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկում, ուսման ընթացքում վճարելով միայն վարկի տոկոսները, իսկ հիմնական պարտքի մարման մասին կարող են հոգալ արդեն լինելով դիպլոմավորված մասնագետներ, այսինքն բարձրագույն կրթությունը հավաստող դիպլոմը ստանալուց հետո: Բացի այդ, ՙգերազանց՚ առաջադիմություն ցուցաբերող ուսանողները կարող են ակնկալել վարկի արտոնյալ տոկոսադրույք: 
Վարկի տրամադրման հիմնական պայմանները` տարեկան տոկոսադրույք` 12%, որից միայն 10% վճարում է ուսանող-վարկառուն (ՙգերազանց՚ առաջադիմության դեպքում 9%), այսինքն` պետությունը կսուբսիդավորի 2%-ի չափով (գերազանց ուսանողների համար` 3%); վարկի առավելագույն գումարը` 1 800 000 ՀՀ դրամ ողջ ուսման ժամանակաշրջանի համար (1 ուսումնական տարվա համար 450 000 ՀՀ դրամից ոչ ավել); վարկի առավելագույն ժամկետը`10 տարի; առանց վարկային հայտի դիտարկման, տրամադրման և հաշվի սպասրակման միջնորդավճարի:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի և վարկային կազմակերպությունների վերլուծությունների և ֆինանսական վարկանիշների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի ակտիվները կազմել են 212.8 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 19.9% աճ: Վարկային ընդհանուր ներդրումները կազմել են 171.1 մլրդ.դրամ ¥1 տեղը շուկայում¤: Ֆիզիկական անձանց վարկավորման բաժինը կազմել է 65.3 մլրդ.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 33.8% և կազմելով վարկային ընդհանուր պորտֆելի 38.2%-ը: Սպառողական վարկերը տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 2 անգամ, կազմելով 51.2 մլրդ.դրամ: 
ՙԲնակարան երիտասարդներին՚ ՎՎԿ  ՓԲԸ ակտիվները 2012 թվականին ավելացել են 7.2%, մինչև 12.4 մլրդ.դրամ, վարկային ընդհանուր ներդրումները` մոտ 2.5 անգամ, մինչև 11.3 մլրդ.դրամ, իսկ շահույթը մեկ տարում աճել է մոտ 3 անգամ: