Հինգշաբթի, 11 Ապրիլի 2013 19:23
ՎՏԲ Ֆակտորինգը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին իրականացրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջին ֆակտորինգային գործարքը
ԱրմԻնֆո. ՎՏԲ Ֆակտորինգը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ միասին իրականացրել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առաջին ֆակտորինգային գործարքը: Ինչպես հաղորդում է ՙՎՏԲ Ֆակտորինգ՚ ԲԲԸ մամուլի ծառայությունը, գործարքի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկը հաճախորդին տրամադրում է ֆինանսավորում, իսկ ՎՏԲ Ֆկտորինգն իր վրա է վերցնում ռուսական դեբետորների ռիսկերը: Սահմանված ֆինանսավորման չափերն անցնում են 100 մլն.ռուբլուց ¥3.2 մլն.դոլար¤:
Նախագծի իրականացման սխեման յուրօրինակ է Ռուսաստանի և ԱՊՀ համար: Մի կողմից, գործարքն իրականացվել է միջազգային ֆակտորինգի երկֆակտոր մոդելով, իսկ մյուս կողմից, երկու ֆակտորներն էլ միևնույն բանկային խմբի անդամ են, ինչը տալիս սահնամանափակումների քաղաքականությունը, որոշումների ընդունման արագությունը, ինչպես նաև ծառայությունների օպերատիվությունը համակարգելու հնարավորություն:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Վերլուծության և Ֆինանսական Վարկանիշների, 2012 թվականի արդյունքներով ՎՏԲ-Հայաստան Բանկի ակտիվները կազմել են 211.5 մլրդ.դրամ ¥3 դիրքը շուկայում¤, գրանցելով տարեկան 18.1% աճ: Բանկի վարկային ներդրումները գերազանցել են 171 մլրդ.դրամը ¥1 դիրքը շուկայում¤, տարեկան կտրվածքով գրանցելով 27.6% աճ: Տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են 104.5 մլրդ.դրամ ¥2 դիրքը շուկայում¤, գրանցելով տարեկան 34.5% աճ, որոնց մասնաբաժինը վարկային պորտֆելում կազմել է 61%: