Շաբաթ, 13 Ապրիլի 2013 18:54
Անցած շաբաթ բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրվող վարկերը կրճատվել են 3.2 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով վարկերը` ավելի քան 3 անգամ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից անցյալ շաբաթ ¥ապրիլի 1-7-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.1 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը` 3.2%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` ավելի քան 3 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 8-13-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 103.8 մլն.ԱՄՆ դոլար, 417.56 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 109.6 մլն. ԱՄՆ դոլար, 418.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 6.027 մլն.եվրո 543.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 12.7 մլն.եվրո, 547.21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 662.6 մլն. ռուբլի, 13.32 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 118.6 մլն. ռուբլի 13.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 8-13-ը արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 1.5 մլն.դոլար, 418.10 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 10.9 մլն. ԱՄՆ դոլարի առք և վաճառք 417.92 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է ապրիլի 9-ին` 4.8 մլն.դոլար: Ապրիլի 8-ին, 11-ին և 12-ին բորսայական հարթակում գործարքներ չեն իրականացվել: Միջբանկային շուկայում և բորսայում ապրիլի 8-13-ը եվրոպական արժույթով և ռուսական ռուբլով գործարքներ չեն եղել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2013 թվականի հունվարի 1-ին կազմել են 1.6 տրլն.դրամ կամ 4 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 23%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 6.7%: