Ուրբաթ, 5 Ապրիլի 2013 15:24
ProCredit Bank-ը բարձրացնում է խնայողական հաշիվների տոկոսադրույքը 7-ից մինչև 9 տոկոս
Արմինֆո. ՊրոԿրեդիտ Բանկը բարձրացրել է ՀՀ դրամով խնայողական հաշիվների տոկոսադրույքը 7-ից մինչև 9%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, սա խնայողական հաշվի գումարը խնայելու ամենաճկուն եղանակն է: Հաճախորդները կարող են սկսել խնայել նույնիսկ փոքր գումարից (ՀՀԴ 20 000) և օգտվել ծառայության շատ այլ առավելություններից:
Աղբյուրի համաձայն, դրամական միջոցները միշտ հասանելի են, և կարող են համալրվել կամ նվազեցվել ցանկացած ժամանակ և ցանկացած գումարովª առանց արդեն կուտակված տոկոսները կորցնելու:
Խնայողական հաշվի բացումը տևում է ընդամենը մի քանի րոպե: Հաճախորդները կարող են կառավարել հաշիվը Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի ցանկացած մասնաճյուղումª անկախ նրանից, թե որ մասնաճյուղում էր այն նախապես բացվել: Ներկա դրությամբ Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկն ունի 15 մասնաճյուղից բաղկացած ցանցª 11-ը Երևանում և 4-ը մարզերում: