Ուրբաթ, 19 Ապրիլի 2013 20:41
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն ավելացել է 18,7 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 48,4 տոկոսով
ԱրմԻնֆո. Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.3 մլրդ դրամ (աճը շաբաթվա ընթացքում` 18,7 տոկոս), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 46.9 մլն ԱՄՆ դոլար (աճը շաբաթվա ընթացքում` 48,4 տոկոս):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ապրիլի 15-19-ն ընկած ժամանակահատվածում Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,031,326 ԱՄՆ դոլար 416.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 77,512,444 ԱՄՆ դոլար 417.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7,870,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 416.87 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 1,500,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 416.51 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,342,555 EUR 543.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,066,856 EUR 547.00 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 505,142,215 ՌԴ ռուբլի 13.16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 155,756,040 ՌԴ ռուբլի 13.31 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: