Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 17:50
USAID Հայաստանում գործարկում է հերթական ծրագիրը, որն ուղղված է ֆինանսական հատվածի զարգացմանը
ԱրմԻնֆո. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության USAID-ի Finance for Economic Development (FED) հերթական ծրագիրը Հայաստանում կմեկնարկի 2013 թվականին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում նշել է ԱՄՆ Միջազգային զարգացման` Հայաստանում արդեն ավարտված ՙՖինանսական կայունության գործընկերներ՚ (Partners for Financial Stability-PFS) ծրագրի համակարգող Սիսակ Մխիթարյան:
Պետք է նշել, որ FED-ը կհանդիսանա PFS-ի օրգանական շարունակությունը: Նոր ծրագիրը կիրականացվի ամերիկյան Cardno Emerging Markets USA ընկերության կղմից:
Ըստ Ս. Մխիթարյանի, ծրագիրը բաղկացած է երեք բաղադրիչներից: Առաջին բաղադրիչը` Access to finance-ն ¥ֆինանսավորման հասանելիություն) ուղղված է ֆինանսական նոր գործիքների ներդրմանը, ֆինանսական ռեսուրսների նկատմամբ մատչելիությունը բարձրացնելու նպատակով, հատկապես մարզերում:
Երկրորդ բաղադրիչը` Institutional Training-ն ուղղված է Հայաստանի ֆինանսական շուկայում կարգավորման միջազգային ստանդարտների ներդրմանը, այդ թվում նաև արժեթղթերի շուկայում, բանկային և ապահովագրական հատվածներում: ՙԱյդ ստանդարտները պարտադիր չեն, բայց դրանց համապատասխանեցնելը վկայում է այդ շուկայի արդյունավետության և որակի մասին՚, - ասել է փորձագետը: Երկրորդ բաղադրիչի շրջանակներում FED-ը կհամագործակցի հիմնական ֆինանսական հաստատությունների, այդ թվում ՀՀ Կենտրոնական բանկի և ֆինանսների նախարարության հետ:
Երրորդ բաղադրիչն ուղղված է կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների կառավարման մեխանիզմների ներդրմանը, որոնք կստեղծվեն կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում: ՙՍա անհրաժեշտ է կենսաթոշակային միջոցների կուտակելու և դրանք տնտեսության մեջ ներդնելու առումով՚, - եզրափակել է Ս Մխիթարյանը:
Ավելի վաղ USAID պաշտոնապես հայտարարեց PFS եռամյա ծրագրի ավարտի մասին: Ծրագրի նպատակն էր զարգացնել կայուն և արդյունավետ ֆինանսական համակարգը և բարելավել ներդրումային միջավայրը: PFS շրջանակներում Հայաստանում մեկնարկեցին մի շարք բարեփոխումներ` ծրագիրն աջակցեց կառավարությանը` արտահանումային ապահովագրական ընկերություն ստեղծման գործում, Կենտրոնական բանկին` Դիլիջանի գիտահետազոտական կենտրոնի հայեցակարգի մշակման և ՀՀ Ֆինանսների նախարարությանը` աուդիտի և հաշվապահական հաշվառման որակի բարձրացման հարցերում: