Ուրբաթ, 26 Ապրիլի 2013 20:24
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 3,8 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 21,3 տոկոսով
ԱրմԻնֆո. Ապրիլի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37.8 մլրդ դրամ (մեկ շաբաթվա ընթացքում 3,8 տոկոս անկում), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 36.9 մլն ԱՄՆ դոլար (մեկ շաբաթվա ընթացքում 21, 3 տոկոս անկում):
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, սպրիլի 22-26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,228,326 ԱՄՆ դոլար 413.60 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 76,612,317 ԱՄՆ դոլար 414.58 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15,240,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 411.29 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 2,514,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.99 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,462,685 EUR 537.18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,150,326 EUR 541.23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 9,450 EUR առք եւ վաճառք 540.00 դրամ մեկ EUR–ի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 552,810,544 ՌԴ ռուբլի 13.02 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 99,177,252 ՌԴ ռուբլի 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: