Երեքշաբթի, 30 Ապրիլի 2013 14:35
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2013 թվականի ապրիլին կազմել է 0.4%, իսկ տարեկան արժեզրկումը` 6.2%
Արմինֆո. ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2013 թվականի հունվար - ապրիլին կազմել է 2.7%, միայն ապրիլին` 0.4%, տարեկան արժեզրկումը` 6.2%: Ըստ ՀՀ Ազգային Վիճակագրական Ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրակադրված տվյալների, 2013-ի ապրիլին միջին փոխարժեքը կազմել է 416.4 դրամ/$1, 2012-ի ապրիլի 392 դրամ/$1-ի փոխարեն:
Աղբյուրի համաձայն, սպառողական շուկայում 2013-ի ապրիլին գնանկումը կազմել է 0,1%, դեկտեմբերի համեմատ` գնաճը կազմել է 2,8%, իսկ 2012-ի ապրիլի ամեմատ գնաճը Հայաստանում կազմել է 3.9%: Համեմատության համար հիշեցնենք, որ 2012-ի հունվար - ապրիլին գնաճը եղել է 2.1%, իսկ դրամի արժեզրկումը` 2.3%, միայն 2012-ի ապրիլին սպառողական գների 0,6% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.7% արժեզրկումով, իսկ 2011-ի հունվար - ապրիլ ամիսներին գնաճը կազմել է 5%, իսկ դրամի արժեզրկումը` 3.6%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2012 թվականին կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին արժեւորումը կազմել է 0.3%, իսկ գնաճը 2012 – ին` 3,2% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 2,1%):