Երկուշաբթի, 6 Մայիսի 2013 20:01
Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013 թվականի առաջին եռամսյակում նվազել են 9.3%, մինչեւ 1,631 մլրդ դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել են $ 1.631 մլրդ, առաջին եռամսյակում նվազելով 9.3%, իսկ տարեկան կտրվածքով` 11.7%: Այն մասին է ասվում ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի, համախառն արտաքին ակտիվների եռամսյակային անկումը պայմանավորված է եղել եռամսյակի ընթացքում ԿԲ արտարժութային ակտիվների 7.8% նվազումով, մեկ տարում` 9.1%, մինչեւ $ 1,629 մլրդ: ԱՄՀ կազմում փոխառության հատուկ իրավունքների բաժինը հաշվետու եռամսյակում կրճատվել է մի քանի անգամ, մինչեւ 1.7 մլն SDR: Նշենք, որ բանկային ոսկու բաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: (ԱՄՆ դոլարի փոխարժեքը 30.03.2013 դրությամբ կազմել է 418,58 դրամ/$1):