Հինգշաբթի, 25 Ապրիլի 2013 15:44
Արդշինինվեստբանկը ուսումնառության վարկավորման պետական ծրագրի շրջանակներում պատրաստ է ուսանողներին ֆինանսավորել տարեկան 12-ով
ԱրմԻնֆո. Արդշինինվեստբանկը ս.թ. ապրիլի 25-ից մեկնարկում է ուսումնառության վարկավորման պետական ծրագրի շրջանակներում վարկերի տրամադրումը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, վարկերը տրամադրվելու են բակալավրիատի կամ մագիստրատուրայի ուսանողներին` առանց եկամուտները հիմնավորող փաստաթղթերի` հետևյալ պայմաններով` տարեկան տոկոսադրույքըª 12%, որից պետության կողմից կսուբսիդավորվի 2%-ը, իսկ գերազանց առաջադիմություն ցուցաբերող ուսանողների համար` 3%-ը:
Վարկերի առավելագույն ժամկետը կազմում է 10 տարի, առավելագույն գումարը` 1.800.000 ՀՀ դրամ ուսումնառության ողջ ժամանակահատվածի համար, սակայն յուրաքանչյուր ուսումնական տարվա համար ոչ ավել, քան տարեկան ուսման վարձի չափն է և միաժամանակ ոչ ավել, քան 450.000 ՀՀ դրամ: Երաշխավորներ են հանդիսանում ուսանողի ծնողը կամ խնամակալը: Վարկի տրամադրման այլ վճարներ չեն գանձվում, վարկի հաստատման և տրամադրման տևողությունը կազմում է մինչև 2 աշխատանքային օր: Անհրաժեշտ փաստաթղթերª անձնագիր (ուսանողի և երաշխավորի) և ԲՈՒՀ-ից տեղեկանք:
Ուսումնառության ժամանակահատվածում մարվելու են միայն վարկի տոկոսագումարները, իսկ վարկի մայր գումարի մարումը իրականացվելու է ուսանողի ուսման ավարտի ամսվան հաջորդող ամսից: Վարկը հնարավորություն կընձեռի ուսանողներին ժամանակին վճարել իրենց ուսման վարձը` Արդշինինվեստբանկի կողմից առաջարկվող վարկավորման լավագույն պայմաններով:
Վարկերը տրամադրվելու են ՀՀ պետական և պետական հավատարմագրություն ունեցող ԲՈՒՀ-երի ուսանողներին Արդշինինվեստբանկի բոլոր 55 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի Ռենկինգի, Արդշինինվեստբանկը սպառողական վարկերի պորտֆելով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը` 39.4 մլրդ.դրամ, կազմելով վարկային պորտֆելի 30%-ը: 2012 թվականին բանկն ապահովել է վարկային պորտֆելի 50% աճ: Ֆիզիկական անձանց վարկավորման ծավալը 2013 թվականի հունվարի 1-ին կազմել է 45 մլրդ.դրամ: Բանկի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը հունվարի 1-ին գերազանցել է 135.6 մլրդ.դրամը ¥4 տեղ¤, կազմելով ակտիվների ավելի քան 66%-ը: