Երկուշաբթի, 13 Մայիսի 2013 19:08
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 30 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 10,3 տոկոսով
ԱրմԻնֆո. Ապրիլի 29-ից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 39.6 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 29%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 53.3 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 10.3): Այս մաիսն ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 6-12-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 52.4 մլն.ԱՄՆ դոլար 414.23 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 55.6 ԱՄՆ դոլար 415.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 3.2 մլն.EUR, 541.72 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 7.8 մլն.EUR, 545.6 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 512.9 ռուբլի, 13.28 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 102.3 մլն.ռուբլի, 13.51 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 6-12-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 2.6 մլն.դոլար, 415.63 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 6.7 մլն.դոլար, 415.74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է մայիսի 8-ին` 3.5 մլն.դոլար, իսկ մայիսի 6-ին գործարքներ չեն իրականացվել:
Միջբանկային շուկայում մայիսի 6-15-ը EUR-ով և RUR-ով գորարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 1.6 տրլն.դրամ կամ 3.9 մլն. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 21.3%, իսկ միայն առաջին եռամսյակում` 2.7%: -կ-