Երեքշաբթի, 14 Մայիսի 2013 19:15
Անելիք բանկը համալրել է իր ավանդների տեսականին ևս մեկ ավանդատեսակով` ՙՇԱՀԱՎԵՏ՚
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթի ընդլայնման քաղաքականության շրջանակներում իր հաճախորդներին առաջարկում է նոր ավանդատեսակ` ՙՇԱՀԱՎԵՏ՚:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ՙՇԱՀԱՎԵՏ՚ ավանդատեսակի առանձնահատկությունն այն է, որ հաճախորդին հնարավորություն է ընձեռվում հենց նույն պահին ստանալ ներդրված ավանդի համապատասխան ամբողջ տոկոսագումարները:
Աղբյուրի համաձայն, ավանդատեսակն ընդունվում է 1 տարի ժամկետով, ընդ որում ավանդի նվազագույն գումարը կազմում է 100 հազար դրամ, 200 դոլար կամ 200 եվրո: Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ՀՀ դրամի դեպքում կազմում է 12,99 %, ԱՄՆ դոլարի դեպքում 8,11%, իսկ Եվրոյի դեպքում 5,26 % (ավանդատեսակի տարեկան պարզ տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կազմում է 11.5%, ԱՄՆ դոլարի դեպքում` 7.5%, իսկ եվրոյի դեպքում` 5%): Կախված ավանդի մեծությունից` Բանկի հաճախորդները կարող են ստանալ նաև ArCa, Cirrus/Maestro կամ MasterCard քարտերª անվճար:
ՙԱնելիք Բանկն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում սեփական պրոդուկտների պայմանների արդիականությանը և հարմարավետությանը, ինչպես նաև, հաշվի առնելով շուկայի պահանջարկը, տարատեսակ նոր բանկային գործիքների ներդրմամբ ձգտում է իր հաճախորդներին մատուցել բանկային ծառայությունների հնարավոր բոլոր տարատեսակները: Այս նոր ավանդատեսակով հաճախորդները միանգամից` հենց տեղում, ստանում են 1 տարվա համար նախատեսված ներդրված ավանդի ամբողջ տոկոսագումարը՚,- նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական Ռենկինգի, Անելիք Բանկի ժամկետային ավանդները տարեկան կտրվածքով աճել են 17%, միայն 2013 թվականի առաջին եռամսյակում` 5.5%, կազմելով 25.4 մլրդ.դրամ: Դրանց կազմում ֆիզիկական անձանց միջոցները կազմել են ավելի քան 94%, որոնք առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել են 22%, իսկ եռամսյակի կտրվածքով` 7.7%: Բանկի ընդհանուր պարտավորություններում ավանդների տեսակարար կշիռը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 52%, նախորդ տարվա 39%-ի փոխարեն: