Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 12:33
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ GGF էներգախանյողության ֆինանսավորման ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 1 մլն 83 հազար դոլարի վարկ
ԱրմԻնֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ և գերմանական րին Ֆոր րոուֆ (GGF) հիմանդրամի կողմից 2102թ.-ի նոյեմբերից մեկնարկած էներգախանյողության ֆինանսավորման ծրագրի շրջանակում արդեն տրամադրվել է 1 մլն 83 հազար դոլարի վարկ, և սեզոնայնությամբ պայմանավորված` ծրագիրը թևակոխում է ակտիվության նոր փուլ: Հիշեցնենք, որ այս նպատակով բանկը GGF հիմնադրամից ներգրավել էր 5 միլիոն ԱՄՆ դոլար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
ֆինանսավորումն ուղղված է ռեզիդենտ ֆիզիկական անձանց և մասնավոր ընկերություններին: Ֆիզիկական անձանց հասանելի է առավելագույնը 30,000 ԱՄՆ դոլար տարեկան 12.99% տոկոսադրույքով: Կորպորատիվ հաճախորդներին տրամադրվում է մինչև 500,000 եվրոյին համարժեք ԱՄՆ դոլարի սահմանաչափով, իսկ 500,000 եվրոյին համարժեք ԱՄՆ դոլարը գերազանցող վարկերը կարող են դիտարկվել անհատական սկզբունքով: Կորպորատիվ հաճախորդների համար վարկի տոկոսադրույքը կազմում է 11% տոկոս` 4 տարի մարման ժամկետի դեպքում և 12% տոկոս` 5 տարով տրամադրվելու պարագայում:
Ինչպես ավելի վաղ կանխատեսել էր Բանկի Վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը թույլ կտան տնտեսել առնվազն 20% առաջնային էներգիա, որը կազմում է մոտ 19.850 ՄՎտ: Ընդգծելով էներգախնայողության հատվածի նշանակությունը, նա վստահորեն հայտարարել է, որ կառուցողական համագործակցությունը հիմնականում նպաստում է այդ ուղղության արդյունավետ զարգացմանը: Համագործակցության շրջանակներում բանկին կարևոր տեխնիկական օժանդակություն է ցուցաբերվում հայկական շուկայում էներգախնայողական նախագծերի, նոր տեխնոլոգիաների և գործիքների վարկավորումը ներդնելու նպատակով:
Նշենք, որ ֆինանսավորումը հասանելի է այնպիսի ընտանիքներին և ընկերություններին, որոնք ծրագրում են իրականացնել ֆինանսական առումով կենսունակ նախագծերª ապահովելով էներգախնայողություն և CO2 արտանետումների կրճատում Հայաստանում: Վարկառուները կստանան նաև տեխնիկական օժանդակություն. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հնարավորություն ունի օգտվել միջազգային և ազգային փորձագետների ծառայություններից, որոնք կօժանդակեն ձեռնարկություններինª իրականացնելով էներգիայի սպառման գնահատում, ֆինանսական շահավետության հաշվարկ` չափանիշներին հմապատասխանող սարքավորումների և հզորացված կատարողականություն ապահովող տեխնոլոգիաների ընտրության հարցում:”
Ըստ ԱրմԻնֆո գործակալության`Հայաստանի բանկերի ֆինանսական Ռեբկինգի, տնտեսության վարկավորման հատվածում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 44 մլրդ.դրամ ծավալով ¥վարկային պորտֆելի 5%-ը¤ գտնվում է առաջատար բանկերի տասնյակում, գրանցելով տարեկան 32% աճ, իսկ միայն առաջին եռամսյակում` 5.5% աճ: 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի հիմնական բաժնետերերն են` ՙՖլեշ՚ ընկերությունը` 69.4%, EBRD-ն` 25%+1 բաժնետոմս և Rural Impulse Fund II ընկերությունը` 5%: