Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 13:44
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 1.2 տոկոսով, մինչեւ 986.6 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկային համակարգի միագումար ընդհանուր կապիտալը 2013 թվականի առաջին եռամսյակում աճել է 1.2%, իսկ տարեկան կտրվածքով` 11.7%, ապրիլի 1-ին կազմելով 405.4 մլրդ.դրամ ($ 986.6 մլն): Կանոնադրական կապիտալը տարեկան կտրվածքով աճել է 7.5%, իսկ առաջին եռամսյակում չի փոփոխվել, կազմելով 243 մլրդ դրամ ($ 580.5 մլն): Օտարերկրյա կապիտալի բաժինը կանոնադրական կապիտալում ավելացել առաջին եռամսյակում ընդամենը 0.1%-ով, իսկ տարեկան կտրվածքով` 5.1%, կազմելով 178,4 մլրդ դրամ ($ 426.1 մլն), կամ ընդհանուր չափերի 73.4%-ը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրանական բանկի մամուլի ծառայությունից, համախառն ընդհանուր կապիտալի կազմում կուտակված շահույթի բաժինը ապրիլի 1-ին կազմել է մոտ 28% կամ 112.5 մլրդ դրամ ($ 268.8 մլն), եռամսյակում աճելով 3.6%, իսկ տարեկան աճը` 22.2%: Հիմնական պահուստները հաշվետու եռամսյակում աճել են 0.3%, տարեկան աճը` 7%, մինչեւ 20.1 մլրդ դրամ ($ 48 մլն):
Ըստ ՀՀ ԿԲ-ի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները ապրիլի 1-ին կազմել են 2.2 տրլն.դրամ, եռամսյակում աճե%ով 4.2%, տարեկան կտրվածքով` 29.3%: Համախառն ընդհանուր ակտիվները կազմել են 2.6 տրլն.դրամ, եռամսյակային աճը` 3.7%, իսկ տարեկան աճը` 26.2%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 22 բանկ (այդ թվում` Համահայկական բանկը) եւ 476 մասնաճյուղ (նախորդ տարվա ապրիլի 1-ի 444 մասնաճյուղերի ր 2013 թվականի հունվարի 1-ի 479 մասնաճյուղերի համեմատ):