Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 14:35
2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկերը ֆիզիկական անձանց վարկավորումն ավելացրել են 5.8%, իսկ իրավաբանական անձանց վարկավորումը` 0.5%
ԱրմԻնֆո. 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկերը ֆիզիկական անձանց վարկավորման ընդհանուր ծավալն ավելացրել են 5.8%, տարեկան կտրվածքով` 20%, ապրիլի 1-ին կազմելով 571.2 մլրդ դրամ ($ 1.4 մլրդ): Բացի այդ, փոխկապակցված անձանց եւ բանկերի աշխատակիցներին տրամադրված վարկերը հաշվետու եռամսյակում աճել են 10%, տարեկան աճը` 46.8%, կազմելով 70.3 մլրդ դրամ ($168 մլն): ԻՐավաբանական անձանց վարկավորման ծավալը եռամսյակում ավելացել է ընդամենը 0.5%, իսկ տարեկան կտրվածքով` 20.5%, կազմելով 937 մլրդ դրամ ($ 2.2 մլրդ): Համեմատության համար նշենք, որ 2012-ի առաջին եռամսյակում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վարկավորման ծավալները համապատասխանաբար կազմել են 12% եւ 7%, իսկ փոխկապակցված անձանց և բանկային աշխատողների վարկերը նվազել են 19%:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում իրավաբանական անձանց բաժինը եռամսյակում ավելացրել է 57%, մինչեւ 58%, իսկ ֆիզիկական անձանց բաժինը` 38%, մինչեւ 39%:
Բանկերի կողմից պետական պարտատոմսերին ուղղված ներդրումների ծավալը եռամսյակում կրճատվել է 2,8%, տարեկան աճը` 18.7%, ապրիլի 1-ին կազմելով 176.2 մլրդ դրամ ($ 421 մլն): Նոստրո-հաշիվների միջոցների ծավալը եռամսյակում աճել է 50.3%, տարեկան աճը` ավելի քան 2 անգամ, կազմելով 124.4 մլրդ դրամ ($ 297.2 մլն): Ընդ որում, կանխիկ դրամական միջոցները նվազել են 1,9%, տարեկան աճը` 25,7%, մինչեւ 97.2 մլրդ դրամ ($ 232.1 մլն): Պահանջները Կենտրոնական բանկի հանդեպ (այդ թվում` թղթակցային հաշիվները) աճել են 0.9%, տարեկան աճը` 39.4%, մինչեւ 267,3 մլրդ դրամ ($ 638.5 մլն):
Արդյունքում, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները եռամսյակում աճել են 3.7%, տարեկան կտրվածքով` 26.2%, ապրիլի 1-ին կազմելով $ 6,1 մլրդ (2.6 տրլն դրամ):
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները ապրիլի 1-ին կազմել են 2.2 տրլն դրամ ($ 5.2 մլրդ), եռամսյակում ավելանալով 4.2%,  տարեկան կտրվածքով` 29.3%: Միագումար ընդհանուր կապիտալը եռամսյակում աճել է 1.2%, տարեկան աճը` 11.7%, ապրիլի 1-ին կազմելով 405.4 մլրդ դրամ ($ 986.6 մլն):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 22 բանկ (այդ թվում` Համահայկական բանկը) եւ 476 մասնաճյուղ (նախորդ տարվա ապրիլի 1-ի 444 մասնաճյուղերի ր 2013 թվականի հունվարի 1-ի 479 մասնաճյուղերի համեմատ):