Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 16:02
Հայաստանի բանկերում ցպահանջ պարտավորությունները 2013 թվականի առաջին եռամսյակում աճել են 14.9%, իսկ ժամկետային ավանդները` 10%
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ժամկետայն վարկերը 2013 թվականի առաջին եռամսյակում աճել են 10%, հիմնականում իրավաբանական անձանց միջոցների աճի շնորհիվ: Իսկ ցպահանջ պարտավորությունների եռամսյակում աճել են 14.9%: Այնուամենայնիվ, ժամկետային ավանդները բացարձակ մեծությամբ 2 անգամ գերակշռում են ցպահանջ պարտավորություններին:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ֆիզիկական անձանց ժամկետային ավանդները բանկերում առաջին եռամսյակում աճել են 9.1%, տարեկան կտրվածքով` 41.2%, ապրիլի 1-ին կազմելով 644.9 մլրդ դրամ կամ $ 1.5 մլրդ: Իսկ իրավաբանական անձանց ժամկետային ավանդները հաշվետու եռամսյակում աճել են 13.4%, տարեկան կտրվածքով` 44.1%, կազմելով 210,8 մլրդ դրամ կամ $ 503,5 մլն: Բանկային համակարգի ցպահանջ պարտավորությունները տարեկան կտրվածքով աճել են 33.7%, ապրիլի 1-ին կազմելով 408.8 մլրդ դրամ կամ $976.5 մլն.:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները եռամսյակում աճել են 4.2%, տարեկան կտրվածքով` 29.3%, ապրիլի 1-ին կազմելով 2.2 տրլն դրամ կամ $ 5.2 մլրդ: Դրանց կառուցվածքում կառավարության հանդեպ պարտավորությունները եռամսյակի ընթացքում նվազել են 3.4%, տարեկան կտրվածքով` 17.5%, ապրիլի 1-ին կազմելով 65.7 մլրդ դրամ ($ 157 մլն), այլ պարտավորությունները նվազել են 4,6% (տարեկան աճը` 14.2%), կազմելով 99.3 մլրդ դրամ, վճարման ենթակա տոկոսները եռամսյակում աճել են 4.1% (տարեկան աճը 37.4%), մինչեւ 23.7 մլրդ դրամ: Պարտավորություններ բանկերի (այդ թվում նաև Կենտրոնական բանկի) եւ այլ ֆինանսական կազմակերպությունների հանդեպ եռամսյակում նվազել է 5.1%, տարեկան աճը` 22.4%, մինչեւ 711,4 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ), որից 6.2 մլրդ դրամ կազմել են լորո-հաշիվներով պարտավորությունները (եռամսյակային անկումը` 15.1%, տարեկան անկումը` 83.5%):
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվները եռամսյակում ավելացել են 1.2%, տարեկան աճը` 11.7%, ապրիլի 1-ին կազմելով 405.4 մլրդ դրամ ($ 986.6 մլն): Բանկերի ընդհանուր ակտիվները եռամսյակում ավելացել են 3.7%, տարեկան կտրվածքով` 26.2%, ապրիլի 1-ին կազմելով $ 6,1 մլրդ (2.6 տրլն դրամ):
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 22 բանկ (այդ թվում` Համահայկական բանկը) եւ 476 մասնաճյուղ (նախորդ տարվա ապրիլի 1-ի 444 մասնաճյուղերի ր 2013 թվականի հունվարի 1-ի 479 մասնաճյուղերի համեմատ):