Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:50
2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերն աճել են 57.3%, իսկ ստանդարտ վարկերը` 3.7%
ԱրմԻնֆո. 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի բանկերի վարկային պորտֆելում ժամկետանց վարկերն աճել են 57.3%, իսկ ստանդարտ վարկերը` 3.7%: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշները համապատասխանաբար աճել են 34.5% եւ 20%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ժամկետանց վարկերի կազմում ՙվերահսկվող՚ վարկերն աճել են ավելի քան 2 անգամ, ՙկասկածելի՚ վարկերը` 27%, իսկ ՙոչ ստանդարտ՚-ները` նվազել են 25,3%: Տարեկան կտրվածքով ժամկետանց վարկերի մեջ ամենամեծ աճը գրանցել են ՙկասկածելի՚ վարկերը` 46.8%, ՙվերահսկվող՚ վարկերի աճը կազմել է 39.1%, իսկ ՙոչ ստանդարտ՚ վարկերն ավելացել են ընդամենը 8 7%: Ժամկետանց վարկերի բաժինը վարկային պորտֆելում ավելացել առաջին եռամսյակում 3,5%-ից մինչեւ 5.2% (նախորդ տարվա 4,6% փոխարեն), իսկ ստանդարտ վարկերի բաժինը եռամսյակում նվազել է 96.5%-ից մինչեւ 94.8% (նախորդ տարվա 95.4% փոխարեն):
2013 թվականի ապրիլի 1-ին ՙստանդարտ՚ վարկերի ծավալը կազմել է 1.7 տրլն.դրամ, ՙվերահսկվող՚-ներինը` 62.3 մլրդ դրամ, ՙոչ ստանդարտ՚ վարկերի ծավալը` 14.5 մլրդ դրամ, իսկ ՙկասկածելի՚-ների ծավալը` 16,5 մլրդ դրամ: Ընդ որում, առաջին եռամսյակում ՙվերահսկվող՚ վարկերի բաժինն ավելացել է 1,6%-ից մինչեւ 3.5%, ՙկասկածելի՚ - ներինը` 0.8%-ից մինչեւ 0.9%, իսկ ՙոչ ստանդարտ՚ վարկերի բաժինը նվազել է` 1 1%-ից մինչեւ 0.8%: Մեկ տարի առաջ, դրանց բաժինները համապատասխանաբար կազմել են` 3%, 0.8% եւ 0.9%:
Ընդհանուր առմամբ, վարկերը եւ դեբիտորական պարտավորությունները, որոնք դասակարգված են ըստ ռիսկերի խմբերի, եռամսյակում աճել են 5.6%, տարեկան կտրվածքով` 20.7%, կազմելով 1.8 տրլն.դրամ ($ 4,3 մլրդ): Այս ցուցանիշի ռամսյակային եւ տարեկան աճը հիմնականում տեղի է ունեցել ՙվերահսկվող՚ եւ ՙկասկածելի՚ վարկերի հաշվին:Ինչն էլ իր հերթին դանդաղցրել է ակտիվների աճի տեմպերը, իսկ վարկային պորտֆելի որակի վատթարացումն ավելի շատ է մեծացրել փոխանցումները հնարավոր կորուստներին, ընդ որում, վատ վարկերի դուրսգրումը բանկերի շահույթը տարեկան կտրվածքով կրճատել է 49%:
Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 22 բանկ (այդ թվում` Համահայկական բանկը) եւ 476 մասնաճյուղ (նախորդ տարվա ապրիլի 1-ի 444 մասնաճյուղերի ր 2013 թվականի հունվարի 1-ի 479 մասնաճյուղերի համեմատ):