Հինգշաբթի, 16 Մայիսի 2013 21:59
Հայաստանի համախառն միջազգային պահուստների անկումը պայմանավորված է ԱՄՀ կազմում SDR կտրուկ կրճատումով և արտարժութային ակտիվների նվազումով
Արմինֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները տարեկան կտրվածքով կրճատվել են 7.3%, միայն 2013 թվականի առաջին եռամսյակում անկումը կազմել է 9,3%, ապրիլի 1-ին կազմելով $ 1631.2 մլն: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, համախառն արտաքին ակտիվների տարեկան անկումը հիմնականում պայմանավորված էր Արժույթի ՄԻջազգային Հիմնադրամի կազմում փոխառության հատուկ իրավունքների (SDR) 33 անգամ և զուտ արտաքին ակտիվները 3.8% նվազումով:
Սակայն ԱՄՀ կազմում SDR չափն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նվազել է 19 անգամ, մինչեւ $ 1.651 մլն (1.101 SDR), իսկ զուտ արտաքին ակտիվները նվազել են 11%, մինչեւ $ 951.7 մլն: Համեմատության համար տեղի է նշել, որ 2012-ի առաջին եռամսյակում Հայաստանի համախառն արտաքին ակտիվները կրճատվել են 5.3%, որի կառուցվածքում SDR չափը ԱՄՀ կազմում նվազել է 4.2%, իսկ զուտ արտաքին ակտիվները նվազել են 16%:
Հիշեցնենք, որ հինգ տարվա կտրվածքով (2008 - 2012) Հայաստանի համախառն արտաքին ակտիվներն աճել են 28%, ընդ որում, 2008-ին նվազել են 15.2%, որից հետո, 2009-ին արձանագրվել 42.4% աճ, 2010-ին` 10% անկում, 2011-ին փոքր աճ` 3.6%, իսկ 2012-ին` կրկին անկում`7%:
Նշենք, բանկային ոսկու բաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: 2012 թվականին Հայաստանի համախառն արտաքին ակտիվները կրճատվել են մինչեւ $ 1799.377 մլն, որոնց կառուցվածքում միջազգային պահուստները նվազել են մինչեւ $ 1799.376 մլն, SDR չափը ԱՄՀ-ում` մինչեւ $ 31.725 մլն (20.642 մլն SDR), իսկ զուտ արտաքին ակտիվները նվազել են մինչեւ $ 1067.737 մլն: