Ուրբաթ, 17 Մայիսի 2013 21:11
Հայաստանի վարկային կազմակերպույթունների ակտիվները մեկ տարում աճել են 35%, հիմնականում նոստրո-հաշիվների միջոցների էական աճի հաշվին
Արմինֆո. Հայաստանի վարկային կազմակերպույթունների ակտիվները 2013 թվականի առաջին եռամսյակում են 35%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, միայն առաջին եռամսյակում ակտիվներն աճել են 6.7%, կազմելով 179.8 մլրդ.դրամ:
Ըստ ԿԲ, վարկային կազմակերպությունների ակտիվների կազմում 20 անգամ աճ է գրանցվել նոստրո-հաշիվների միջոցների գծով, իսկ միայն եռամսյակում` 15 անգամ, կազմելով 445,8 դրամ: Ընդ որում, ընդհանուր վարկային ներդրումներն աճել են 38%, իսկ միայն եռամսյակում` 7.9%, ապրիլի 1-ին կազմելով 167.6 մլրդ դրամ:
Վարկային կազմակերպությունների վարկային պորտֆելում ֆիզիկական անձանց վարկերի ծավալը կազմել է մոտ 84.2 մլրդ դրամ, տարեկան աճը` 33%, եռամսյակի աճը` 8.2%: Կորպորատիվ վարկավորման տարեկան աճը կազմել է 35%, առաջին եռամսյակում` 7%, մինչեւ 25,2 մլրդ դրամ: Փոխկապակցված անձանց և աշխատակիցների վարկավորման ծավալները ապրիլի 1-ին կազմել են 3.563 մլրդ դրամ, տարեկան աճը` 3 անգամ, առաջին եռամսյակում`2%: Պահանջները բանկերի եւ այլ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ մեկ տարում աճել են 38.6%, եռամսյակում` 0.5%, կազմելով 45 մլրդ դրամ: Կանխիկ դրամական միջոցները տարեկան կտրվածքով աճել են 63.5%, եռամսյակում` 58.8%, մինչեւ 496 մլն դրամ: Ընդ որում, լիզինգային եւ ֆակտորինգային գործառնությունների ծավալը մեկ տարում աճել է 44.4%, եռամսյակում` 11.8%, մինչեւ 9.5 մլրդ դրամ:
Ըստ ԿԲ տվյալների, 2013 թվականի ապրիլի 1-ին, Հայաստանի տարածքում գործում էր 33 վարկային կազմակերպություն և 106 մասնաճյուղ, մասնավորապես, 29 ունիվերսալ վարկային, 3 լիզինգային ընկերություն եւ 1 վարկային միություն, որոնցից չորսը մասնագիտանում է հիփոթեքի հատվածում: