Շաբաթ, 18 Մայիսի 2013 19:21
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 31.3 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 40.1 տոկոսով
ԱրմԻնֆո. Մայիսի 6-12-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 27.2 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 31.3%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 30.3 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 43.1): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մայիսի 13-18-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 104.2 մլն.ԱՄՆ դոլար 415.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 116.9 ԱՄՆ դոլար 417.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7.8 մլն.EUR, 537.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 15.4 մլն.EUR, 540.56 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 816.6 ռուբլի, 13.19 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 136.1 մլն.ռուբլի, 13.37 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 13-18-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 5.2 մլն.դոլար, 416.58 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 12.8 մլն.դոլար, 416.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է մայիսի 14-ին` 8.4 մլն.դոլար, իսկ մայիսի 13-ին, 15-ին և 16-ին գործարքներ չեն իրականացվել:
Միջբանկային շուկայում մայիսի 13-18-ը EUR-ով և RUR-ով գորարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 1.6 տրլն.դրամ կամ 3.9 մլն. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 19.2%, իսկ միայն առաջին եռամսյակում` 1.8%: