Երկուշաբթի, 20 Մայիսի 2013 19:41
Ինեկոբանկը միացել է ՙINTEL EXPRESS՚ դրամական փոխանցումների համակարգին
ԱրմԻնֆո. Ինեկոբանկը միացել է ՙINTEL EXPRESS՚ դրամական փոխանցումների համակարգին: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Ինեկոբանկն այդ համակարգի մասնակից է դարձել սույն թվականի մայիսի 13-ից:
Աղբյուրի համաձայն, Ինեկոբանկի դրամական փոխանցումների ցանկը համալրվեց ևս մեկ համակարգով: Այսուհետ բանկի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել ՙINTEL EXPRESS՚ համակարգով:
Նշենք, որ ՙINTEL EXPRESS՚ համակարգի միջոցով փոխանցումներն իրականացվում են աշխարհի 31 երկրների միջև: Փոխանցման միջնորդավճարը կկազմի փոխանցվող գումարի 2-ից մինչև 3 տոկոս: Մեկ փոխանցման առավելագույն սահմանը կախված է փոխանցման երկրի ուղղությունից, իսկ փոխանցումները դեպի Ռուսաստան, Վրաստան և մի շարք այլ երկրներ իրականացվում էն առանց գումարային սահմանափակման:
Նշենք նաև, որ Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, վստահելի, պարզ և մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն: Այդ նպատակով բանկը համագործակցում է Հայաստանի տարածքում գործող մի շարք խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են ՙԲիստրայա պոչտա՚, Unistream, Money Gram և այլ համակարգերը:
2013թ. ընթացքում Ինեկոբանկը իրականացրել է շուրջ 19,000 փոխանցում: