Երեքշաբթի, 21 Մայիսի 2013 12:01

ԲՏԱ Բանկ. նոր հնարավորություններ, նոր մեկնարկ


ԱրմԻնֆո. ԲՏԱ բանկն արդեն 8 տարեկան է: Այդ ժամանակահատվածում բանկն ապրեց վերելքներ, ինչպես նաև վայրեջքներ, բայց կարողացավ դիմանալ, ապացուցելով իր գործունակությունը: Այսօր ֆինանսական կառույցն ունի իր մշտական հաճախորդներն ու սեփական, հաջողված նախագծերը: Վերջին տարիներին ԲՏԱ Բանկը դանդաղ, բայց հաստատակամ քայլերով իրականացնում է կարևորագույն խնդիրներ, հասնելով հաջողության և ամրապնդելով իր նկատմամբ վստահությունը: Այդ ամենի մեջ շատ մեծ է Բանկի նախագահ Նուր Բակբերգենովի դերը: ԱրմԻնֆո գործակալության հետ զրույցում բանկիրը պատմում է արդյունավետ մենեջմենտի գաղտնիքների, ինչպես նաև ԲՏԱ Բանկ Հայաստանում աշխատելու հիմնական միտումների մասին:

Պրն.Բակբերգենով, Ղազախտանն աստիճանաբար դառնում է Հայաստանի կարևորագույն առևտրական և տնտեսական գործընկերը: Շատ հաճախ ղազախստանյան և հայաստանյան գործարարներն իրենց հանդիպումներում քննարկում են գործընկերության հնարավոր տարբերակներ: Ձեր գնահատականներով, որքա՞ն է մեծ առևտրի ներուժը մեր երկրների միջև, և այդ ներուժի իրականացման գործում ինչիսի՞ դեր է հատկացված ԲՏԱ Բանկին:

Նախ ես կպատասխանեի այն հարցին, թե ինչու Ղազախստանն աստիճանաբար դառնում է Հայաստանի կարորագույն գործընկերներից մեկը: Առաջինը, Ղազախստանը, ինչպես գիտեք, դարձավ Մաքսային միության առաջին անդամ-երկիրը: Հետևաբար, արտադրություն ներդնելով Ղազախստանում, հայ ձեռնարկատերը, փաստորեն, լայն հնարավորություն է ստանում դուրս գալու ռուսաստանյան և բելառուսական շուկաներ: Ներկայումս երկիրը գտնվում է նշանակալից և բավականին հետաքրքիր փոփոխությունների նախաշեմին, գործարար ակտիվությունը Ղազախստանում շարունակում է աճել, ինչի հետևանքով էլ, ի դեպ, աճում է նաև աշխատանքային միգրանտների թիվը, այդ թվում նաև Հայաստանից: Հետևաբար, աճում է նաև Ղազախստանից Հայաստան բանկային փոխանցումների ծավալը:

Պատասխանելով այն հարցին, թե ինչիսի դեր է հատկացված ԲՏԱ Բանկին, ապա բերեմ մի քանի հաջողված նախագծերի օրինակներ, որոնց իրականացնումը կատարվեց հատկապես մեր բանկի շնորհիվ: Օրինակներից մեկը կապված է արդյունաբերական սարքավորումների արտահանման հետ, մասնավորապես, Հայաստանից դեպի Ղազախստան: Դեռ 2008 թվականին, երբ Ղազախստանում գտնվող գլխամասային ԲՏԱ Բանկում ղեկավարում էի ՓՄՁ վարկավորման դեպարտամենտը, մենք մշակում էինք ոչ մեծ <ոլորտային> պրոդուկտներ՝ որոշակի շրջանների կարիքներից ելնելով: Դրանցից առաջին, ընդ որում հաջողված, նախագծերից էր խեցեքարի մշակման համար նախատեսված քար կտրող հաստոցների լիզինգային ֆինանսավորումը: Կազմելով պոտենցիալ մատակարարների ցանկը, մենք կանգ առանք հայկական հաստոցերի վրա, որովհետև, օրինակ, իտալական հաստոցների համեմատ դրանք ձեռնտու էին գնային և սպասարկման առումով, իսկ չինական հաստոցների համեմատ՝աշխատունակությամբ: Ղազախստանում վատ չմեկնարկեցին նաև հայ դեղագործները: Մենք նրանց օգնում ենք շատ կարճ ժամկետում դուրս գալու ղազախստանյան շուկա: Մասնավորապես, «Վիտամաքս» ընկերությունը, Ղազախստանում գործող՝ ձեռնարկատիրության աջակցության ծրագրի շրջանակներում, ներդրել է «Նարինե»-ի արտադրությունը: Այսինքն, ինչպես տեսնում եք, մենք պատրաստակամությամբ ենք ձեռնամուխ լինում աջակցելու ինչպես ղազախստանյան, այնպես էլ հայաստանյան գործարարներին: Այս հարցում մեզ օգնում են ԲՏԱ Բանկի բազմաթիվ մասնաճյուղերը Ղազախստանում: Դրանց օգնությամբ մեզ հաջողվում է գտնել իրացման գործընկերների, գործարկել արտադրությունը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Եվ այդ ամենը տեղի է ունենում առավելագույնս կարճ ժամկետներում:

ԲՏԱ Բանկ է մտնում Հայաստանի հետաքրքիր ծրագրերի վերաբերյալ ինֆորմացիայի բավականին լուրջ ծավալ: Իսկ դրանք կյանքի կոչելու համար մենք ցանկանում ենք այստեղ ստեղծել ասոցիացիա, որը կմիավորի ղազախստանյան և հայաստանյան ձեռնարկատերերին: Ենթադրվում է, որ ասոցիացիային անդամակցելու նպատակով կհրավիրենք երկու կողմերի խոշոր ձեռնարկատերերին, ձևավորելով ոչ մեծ շտաբ, որի անդամները կզբաղվեն տարբեր խնդիրների համալիր լուծումներ փնտրելով: Նախատեսվում է, որ Ասոցիացիան կգրանցվի ընթացիկ ամսվա ընթացքում: Ներկայում բանակցություններ են ընթանում, թե հատկապես ինչ ձևաչափով է ընթանալու համագործակցությունը երկու երկրների միջև:

Վերլուծելով ԲՏԱ Բանկ Հայաստանի ֆինանսական ցուցանիշները, կարելի է մեկնաբանել, որ նկատելի է նրա ակտիվացումը շուկայում: Այնուամենայնիվ, դեռևս պահպանվում է որոշակի ընդհանուր կաշկանդվածությունը և ցածր հետաքրքրությունը բանկային գործունեության որոշ ոլորտների նկատմամբ...

Իհարկե, իրավիճակն այդպես արագ չի փոխվում, չէ՞ որ այն ունի բավականին բարդ պատմություն: Հայաստանի շուկայում մենք, որպես ԲՏԱ խմբի անդամ, որի գլխամասային բանկը հանդիսանում է ղազախստանյան ԲՏԱ Բանկը (հայկական ԲՏԱ-ից բացի խմբի կազմում են Ղազախստանի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Չինաստանի, Թուրքիայի ԱՄԷ, Վրաստանի, Բելառուսի բանկեր և այլ ֆինանսական կազմակերպություններ,-Հեղ), աշխատում ենք 2005 թվականից: Սակայն որոշ ժամանակ անց մեր բանկի հայաստանյան գործունեությունում առաջացան որոշակի բարդություններ, որոնք կապված էին Ղազախստանի ԲՏԱ Բանկի նախկին ղեկավար Մուխտար Աբլյազովի աղմկարար հանցավոր գործունեության հետ, որը կատարել էր բանկի ակտիվների խոշոր հափշտակումներ և ապաստան գտել Մեծ Բրիտանիայում: Լոնդոնի դատարանն արդեն դատապարտել է խաբեբային, բայդ վճիռը դեռ ի կատար չի ածվել, քանի որ Աբլյազովի գտնվելու վայրն անհայտ է: Բայց վստահ եմ, որ դա միայն ժամանակի խնդիր է: Բացի այդ, դատարանի մեկ այլ վճիռով մեղադրյալից կգանձվի 2 մլրդ.դոլար, որոնք ակտիվների տեսքով կվերադարձվեն ԲՏԱ Բանկին:

Իրավիճակն սկսվել է շտկվել, բայց 2008 թվականից դեռ գործում են ԲՏԱ Բանկի նկատմամբ ՀՀ Կենտրոնական բանկի սահմանափակումները...

Դա, իրոք, այդպես է: ԲՏԱ Բանկի նկատմամբ ուժի մեջ մտան մի շարք սանկցիաներ, մասնավորապես, բանկին արգելվեց ավանդներ ներգրավել 10 տոկոսից բարձր տոկոսադրույքներով, այն ժամանակ, երբ շուկայում դրամային ավանդների տոկոսադրույքները հասնում են 14 տոկոսի: Այսինքն, փաստորեն, բանկը զրկվեց ներքին ֆոնդավորման հնարավորությունից: Հաջորդ արգելքը վերաբերվում է վարկավորման ծավալներին, մասնավորապես, բանկը չի կարող 20 մլն.դրամ գումարից ավելի մեծ գումարով վարկեր տրամադրել, ինչը մեզ ստիպում է հրաժարվել կորպորատիվ վարկավորումից և մնալ մանրածախի շուկայում, որտեղ, ինքներդ եք հասկանում, ռիսկերի մակարդակը բավականին բարձր է: Այդ ամենից բացի, մենք չեն կարող ընդլայնել նաև մասնաճյուղերի ցանցը:

Բայց կցանկանայի ընդգծել, որ անգամ նման դժվարին պայմաններում, վերջին 3 տարիների արդյունքներով մեզ հաղողվեց հասնել ոչ վատ արդյուքների: Մասնավորապես, մենք կարողացանք մաքրել վարկային պորտֆելը, արդյունքում, մինչև 5 տոկոսով կրճատվեցին ընդհանուր պորտֆելի պաշարների փոխանցումները: Մեկ փոխառուի գծով ռիսկերի կոնցենտրացիան նույն պես մեծ չէ: Այսինքն, վերջին 4 տարիներին մեզ հաջողվեց կասեցնել անկումը և բանկին դուրս բերել կայուն շահույթի:

Ինչպիսի՞ն կլինի բանկի հետագա զարգացումը Կենտրոնական բանկի սահանափակումների վերացումից հետ:

Առաջին հերթին, մենք կսկսենք աստիճանաբար մեծացնել ավանդների բազան: Դա մեզ թույլ կտա ավելի մրցունակ պրոդուկտներով դուրս գալ ՓՄՁ և մանրածախ վարկավորման շուկաներ: Կզբաղվենք նաև ավելի խոշոր փոխառուների վարկավորումով, ՓՄՁ շուկայում և մանրածախի հատվածում դոլարային վարկերը կփոխարինենք դրամային վարկերով: Ինչպես տեսնում եք, բանկի քաղաքականությունը կտրուկ չեն փոխի, դրա փոխարեն կսկսենք աստիճանաբար մեծացնել շրջանառությունները, երկարաժամկետ հարաբերություններ հաստատելով ՓՄՁ ոլորտի ավելի խոշոր ներկայացուցիչների հետ:

Ձեր կարծիքով, ո՞ր ոլորտները կարող են հետաքրքրել գործարարներին երկկողմ համագործակցության առումով:

Հնարավոր է, որ կրկնվում եմ, բայց մեր երկրների միջև փոխադարձ հարաբերությունների բազան շատ լավն է: Ղազախստանը Հայաստանի համար շատ հեռանկարային շուկա է, ինչպես նաև Հայաստանը Ղազախստանի համար, բայց միայն այն դեպքում, եթե օպտիմալացվեն տրանսպորտային ծախսերը: Բանը նրանում է, որ հայաստանյան շուկա դժվար է ինչ-որ բան ներկրելը կամ արտահանելը, քանի որ տեղափոխվող ապրանքի ինքնարժեքի 40 տոկոսը կազմում են տրանսպորտային ծախսերը: Բայց ղազախստանյան ներդրողներին շատ են հետաքրքրում Հայաստանի տնտեսության գիտության վրա հիմնված ոլորտները, որտեղ տրանսպորտային ծախսերի բաժինը նվազագույն է: Որոշ ժամանակ առաջ Ղազախստանից Հայաստան էին ժամանել գործարարներ, որոնց շատ էր հետաքրքրում Հայաստանում լուսային դիոդների արտադրության տեխնոլոգիական մշակումները: Հայաստանում կան նաև բազալտային գերբարակ թելերի արտադրության հետաքրքիր տեխնոլոգիաներ: Օրինակներն , իրականում, բազմաթիվ են: Բարդ տեխնոլոգիական ոլորտները զարգացնելու համար Հայաստանին անհրաժեշտ են ֆինանսներ, իսկ Ղազախստանը բարձր տեխնոլոգիաների սուր կարիք ունի և պատրաստ է ներդրումներ կատարել այդ ոլորտում, իրացնելով արդյունքներն սկզբում Հայաստանում, իսկ հետո՝ Ղազախստանում: Չի կարելի չնշել նաև Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստվածության մակարդակը: Այդ ոլորտը նույնպես շատ է հետաքրքրում ղազախստանյան ներդրողնեին:

Պրն.Բակբերգենով, թույլ տվեք վերադառնալ բանկային թեմային: Ձեր կարծիքով առաջիկա տարիներին ինչպե՞ս կզարգանա Հայաստանի բանկային համակարգն, ընդհանրապես:

Դժվար է որևէ կանխատեսումներ անել արագ զարգացող, ռադիկալ փոփոխությունների աշխարհում: Վստահությամբ կարող եմ միայն մի բան ասել, որ բանկերի դերն աստիճանաբար փոխվում է: Հիշում եմ, դեռ 2005 թվականին Ստոկհոլմի էկոնոմիկայի դպրոցում ես հետաքրքիր դասընթացների էի, որը կարդում էր Կոպենհագենի ապագայի հետազոտությունների ինստիտուտի տնօրենը: Այդ ինստիտուտի մասնագետներն ուսումնասիրում են ապագայի միտումները, օգնելով ընկերություններին երկարաժամկետ ծրագրերի ձևավորման հարցում, որը համահունչ լինի նոր իրականությանը: Բանկերի առումով ինստիտուտի ղեկավարն արեց հետևյալ կանխատեսումը, որ համաձայն նրա հայեցակարգի, մի քանի տասնամյակ անց աշխարհում կմնան բանկինգի 3 հիմնական տեսակները: Առաջինը դրանք առանց աշխատողների՝ ավտոմատացված բաժանմունքներն են, որտեղ, գործնականում, ցանկացած բանկային ծառայություն կարելի է ստանալ թերմինալների օգնությամբ: Երբ ես 2011 թվականին Ճապոնիայում էի, զարմացել էի, բանկում հանդիպելով միայն մեկ աշխատակցի, որը սրահում հետևում էր կարգ ու կանոնին, ընդ որում, նա պատասխանատու էր նաև մաքրության համար, իսկ նրա շուրջ միայն թերմինալներ էին: Իհարկե, բանկում կային նաև մենեջերներ, բայց հաճախորդներին սպասարկում էին թերմինալները: Սկզբում դա, իհարկե, անսովոր է: Երկրորդ տեսակը դա պրիվատ բանկինգն է, այսպես կոչված բանկային էքսկլյուզիվ սերվիսը: Իսկ երրորդը՝ խառը տարբերակն է: Նման բանկերում կլինեն թե մարդիկ, և թե թերմինալներ: Անձամբ ես բանկը չեմ դիտարկում որպես պատվո ամբիոն, իսկ հաճախորդի և բանկային աշխատակցի հարաբերութոյւնները չպետք էկառուցվեն «վերևից ներքև» սկզբունքով, դրանք պետք է հիմնված լինեն «հավասարության վրա»: Ինչպես հաճախորդն է կախված բանկից, այնպես էլ բանկն է կախված հաճախորդից:

Դուք հիշեցրեցիք, որ ԲՏԱ Բանկը մտադիր է զարգացնել թերմինալների ցանցը: Պատմեք, խնդրեմ, այդ պլանների մասին ավելի մանրամասնորեն:

Մենք արդեն գործարկել ենք թերմինալային սպասարկման պիլոտային նախագիծը, որի շրջանակներում մեր մասնաճյուղերում տեղադրել ենք 8 թերմինալ: Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մեր պոտենցիալ հաճախորդները գոհ լինեն սպասարկման որակից և արագությունից: Տեղադրելով թերմիալներն առևտրի կետերում, մենք, գործնականում, հաճախորդներին ազատում ենք վարկի յուրաքանչյուր մարման, ինչպես նաև այլ դեպքերում, բանկ հաճախելու անհրաժեշտությունից: Այսպիսով, մենք աստիճանաբար բանկի հետ շփումը կհասցնենք նվազագույնի:

Դուք հաշվարկե՞լ եք թերմինալների եկամտաբերությունը:

Անկասկած: Մեկ թերմինալի ձեռքբերումն ու հետագա սպասարկումն, ըստ մեր հաշվարկների, ավելի քիչ ծախսեր է պահանջում, քան մեկ աշխատակցի ծախսերը:

Ինչպիսի՞ն կլինի միջնորդավճարը ձեր թերմինալների միջոցով բանկային ծառայություններից օգտվելիս:

Միջնորդավճարը կլինի շուկայականից ցածր: Անգամ փոխարժեքը մենք նախատեսում ենք առավելագույն չափով մոտեցնել Կենտրոնական բանկի փոխարժեքին: Այդպես մեր հաճախորդին ավելի ձեռնտու կլինի վճարներ իրականացնել թերմինալների միջոցով: Թերմինալներին անցնելու այդ գործընթացը տեղի կունենա աստիճանաբար, սկզբում կտեղադրենք թերմինալները, այնուհետև մեր հաճախորդներին կտեղափոխենք բանկի հետ փոխհաշվարկների անկանխիկ տարբերակին, նրանց ապացուցելով այդ մեխանիզմի ճկունությունը և արդյունավետությունը, կվերամշակենք նաև ինտերնետ-բանկինգի համակարգը: Այնուհետև, թերմինալների և բանկոմատների միջոցով կկազմակերպենք վարկեր ստացողների դիմումների հոսքեր, օգտվելով, ի դեպ, ավտոմատացված սքորինգի համակարգից: Համոզվելով թերմինալային սպասարկման պարզության և արդյունավետության մեջ, մարդիկ կսկսեն օգտվել դրանից, ներգրավելով նաև նոր հաճախորդների: Երբ ես աշխատում էի ԲՏԱ գլխամասային բանկում, բանկի ղեկավարներից մեկն ասում էր, որ բանկոմատը գանձապահից ավելի լավ է, քանի որ գանձապահին ժամանակ առ ժամանակ պետք է փոխել, ուղարկել արձակուրդ, երբեմն նա հիվանդանում է, ինչը երբեք տեղի չի ունենում բանկոմատի հետ:

Բանկային փորձագետները խոսում են բանկային ոլորտի կոնսոլիդացիոն գործընթացի մասին, կապված կապիտալի համարժեքության նորմատիվի խստացման հետ: Այդ պրոբլեմը բանկերը պետք է լուծեն կամ օրգանական աճի ճանապարհով, ինչն ընթացիկ տնտեսական պայմաններում քիչ հավանական է, կամ էլ՝ բաժնետերերից միջոցներ ներգրավելով...

Կապիտալացման հարցն արդիական է ոչ միայն հայկական բանկերի համար: Կապիտալի համարժեքությունը հանդիսանում է բանկային համակարգի Բազելյան կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը և, գործնականում, միշտ էլ ընկնում է բաժնետերերի ուսերին, քանի որ ներկայումս բանկերն ի վիճակի չեն ապահովել կապիտալացման անհրաժեշտ մակարդակ: Ես գտնում եմ, որ բանկային վերահսկողության ժամանակակից միտումներն իրենց մեջ կրում են նաև սոցիալական գործոն, իսկ Կենտրոնական բանկերի գլխավոր նպատակն այդ երկրների ֆինանսական համակարգերի աստիճանական զարգացումն է: Բայց ամեն ինչ լավ է իր չափի մեջ, չի կարելի շատ խստացնել հսկողությունը, բայց չի կարելի նաև թույլ տալ, որպեսզի անբավարար վերահսկողության հետևանքով համակարգն սկսվի փլուզվել:

Վարկային պորտֆելի դիվերսիֆիկացման խնդիրը նույնպես արդիական է բանկերի համար: Ինչպե՞ս է լուծում այդ խնդիրը ԲՏԱ Բանկը: Ո՞ր հատվածներում կշարունակեք ակտիվ վարկավորումը:

Ներկայումս մենք ակտիվորեն ֆինանսավորում ենք ՓՄՁ ոլորտը, քանի որ Կենտրոնական բանկի կողմից սահմանված սահմանափակումները հնարավորություն չեն տալիս լուրջ նախագծեր ֆինանսավորել, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում: Ինչ վերաբերվում է ոլորտային դիվերսիֆիկացմանը, ապա բանկի համար առաջնահերթ ուղղություններ են առևտուրը և շինանյութերի արտադրությունը: Կուզենայի նաև նշել, որ վերջին ժամանակներս մենք որոշակիորեն վերանայել ենք փոխառուների վարկունակության գնահատման մեր մոտեցումները:

Մեղմե՞լ եք պայմանները:

Այո, մասնավորապես, վերանայել ենք գրավային քաղաքականությունը: Այսուհետ մեր փոխառուները վարկեր կարող են ստանալ առանց գրավի՝ երաշխիքով: Բայց այդ թուլացումներն առաջին հերթին վերաբերվում են աշխատող բիզնեսին: Բացի այդ, մենք որդեգրել ենք հաճախորդային բազայի ընդլայնման նոր եղանակ, այսինքն, վարկավորելով այս կամ այն փոխառուին, պատրաստակամությամբ ենք վարկավորում նաև նրա մատակարարներին ու գնորդներին: Այսպիսով, մենք ստեղծում ենք փոխառուների շարան, և որքանով այն երկար է, այնքան մեծ ծավալով ինֆորմացիայի ենք տիրապետում: Դա բանկին թույլ է տալիս վերահսկել դրամական հոսքերը, և այդ շղթայի բոլոր հատվածներում կատարել ռիսկերի հավասարակշռված գնահատում: 2008 թվականին ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչների վարկավորման վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով մենք դիմեցինք պրոֆեսիոնալների: Մեզ ներկայացրեցին Հնդկաստանի փորձը, որի համաձայն, բանկի կողմից նոր և դեռ չիրացված հատվածը բաժանվում է մի քանի մասերի: Ենթադրենք, իմ փոխառուն է ցանկանում դառնալ տրիկոտաժի ֆաբրիկան: Ֆինանսավորելով նրա գործունեությունը, բանկն սկսում է ավելի լավ հասկանալ այդ ֆաբրիկայի գործունեության սկզբունքը, եկամուտների մակարդակը: Եվ վարկավորելով արդեն երկրորդ տրիկոտաժի ֆաբրիկան, բանկն ավելի հեշտորեն է որոշում առաջիկա ռիսկերի մակարդակը: Այդ համակարգը թույլ է տալիս կրճատել «գորշ» ընկերությունների քանակը:

Ինչպե՞ս են բանկի գործերը ՓՄՁ ոլորտի ժամկետանց վարկերի առումով:

ՓՄՁ վարկերի գծով մեր պորտֆելն այնքան էլ վատը չէ: Ժամկետանց վարկերի մակարդակն այս հատվածում չի անցնում վարկային ընդհանուր պորտֆելի 1 տոկոսից:

Իսկ ինչպիսի՞ն է «վատ վարկերի» մակարդակը սպառողական վարկավորման հատվածում:

Այստեղ ժամկետանց վարկերի մակարդակն ավելի բարձր է, բայց այնուամենայնիվ, կրիտիկական չէ: Ընդհանուր առմամբ ես գոհ եմ բանկի ֆինանսական վիճակից: Եթե Կենտրոնական բանկը վերացնի սանկցիաները, ապա մենք ավելի լուրջ արդյունքների կհասնենք:

Քարտային բիզնեսը եկամտաբեր գործունեություն է դարձել մի շարք բանկերի համար: Հանդիսանո՞ւմ է արդյոք այդ ուղղությունը հեռանկարային՝ նաև ԲՏԱ Բանկի համար: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ առավելություններ ունի հայկական քարտային համակարգը:

Անկասկած, բանկային քարտերը մեր կարևորագույն ուղղություններից են: Բանկային քարտը դա բանալի է դեպի հաճախորդի հաշիվը: Բացի այդ, այն հարմարավետ և օգտական գործիք է ապրանքների ու ծառայութոյւնների գծով հաշվարկների համար, քանի որ քարտերի օգնությամբ հաճախորդները կարող են անկանխիկ գործարքներ կատարել ինչպես վիրտուալ տարածությունում, այնպես էլ առևտրի կետերում, վճարել սպասարկման և սննդի ծառայությունների դիմաց, ինչպես նաև բանկոմատների միջոցով կանխիկացնել հաշվի վրայի գումարը, և հակառակը, թերմինալների միջոցով համալրել հաշիվը: Ներկայումս բանկը թողարկում է ArCa и MasterCard քարտեր, իսկ մեր բանկոմատներն սպասարկում են նաև Visa քարտեր: Արդեն այսօր Երևանի տարբեր խանութներից ու ռեստորաններից ապրանքներ գնելիս և ծառայություններից օգտվելիս մեր հաճախորդները կարող են օգտվել զեղչերից: Հետագայում մենք նախատեսում ենք ընդլայնել այդ ցանցը:

Ինչ վերաբերվում է Հայաստանի քարտային համակարգի առավելությունյերին, ապա ողջունելի է, որ Հայաստանի վճարային շուկայում գործում է միայն մեկ խաղացող՝ Armenian Card-ը, որը կոնսոլիդացնում է ոլորտը: Օրինակ, Ղազախստանի այդ շուկայում մի քանի խաղացող է գործում, ինչն այնքան էլ արդյունավետ չէ: Լավ է դրված նաև ACRA վարկային բյուրոյի աշխատանքը:

Հիմնական ֆինանսական ցուցանիշների ինչպիսի՞ աճ է ակնկալում բանկը 2013 թվականին:

Բանկի շահույթը, ինչպես և անցյալ տարի, ըստ մեր կանխատեսումների, կկազմի կես մլն.դոլար: Սակայն, մենք կարող ենք մեր շահույթը հասցնել 1 մլն.դոլարի, եթե ԿԲ սանկցիաները հանվեն:

Եվ վերջին հարցը, ի՞նչ եք կարծում, Հայաստանի բանկային համակարգը պատրա՞ստ է արդյոք Բազել III-ի սկզբունքների ներդրմանը:

Կենտրոնական բանկի կառարման համակարգը, հնարավոր է, որ պատրաստ է, իսկ բանկերը՝ դեռ ոչ: Բոլորիս էլ ժամանակ է հարկավոր, որպեսզի ռիսկերի կառավարման համակարգը հասցնենք անհրաժեշտ աստիճանի, համապատասխանեցնելով նոր, ավելի կոշտ պահանջներին: Բազելյան սկզբունքների ներդրման արդյունքում ամբողջովին կփոխվի բանկերի ռիսկ-մենեջմենտի մոտեցումները: Եթե նախկինում ռիսկ-մենեջերն զբաղվում էր միայն փոխառուի վարկունակությունը գնահատելով, ապա նոր սկզբունքները ներդնելուց հետո նրա գործունեությունը կծածկի բանկային գործի բոլոր հատվածները: Փոփոխություններ են անհրաժեշտ նաև իրենց, բաժնետերերի գիտակցություններում:


Շնորհակալություն հետաքրքիր և բովանդակալից զրույցի համար

Զրույցը վարեցին Կարինա Մելիքյանը և Էլիտա Բաբայանը


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցըՀայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են կիբեռլաբորատորիա ստեղծելու հարցը
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76