Երեքշաբթի, 21 Մայիսի 2013 17:36
Ամերիաբանկը հայտարարել է ծառայությունների դիվերսիֆիկացման մասին
ԱրմԻնֆո. Ընթացիկ տարվա մարտին Ամերիաբանկը վերանայեց իր կողմից տրամադրվող ծառայությունների սակագները, ընդ որում, դեպի նվազեցման կողմը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Աամերիաբանկի տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
Նրա խոսքերով, բանկի ծառայությունների սակագները դիվերսիֆիկացված են, կախված մասնաճյուղերի տեղակայվածությունից: Դրանով բանկը մտադիր է խթանել և զարգացնել բանկային ծառայությունները մարզերում: Նվազել են քարտային պրոդուկտների սակագները, ինչպես նաև քարտերի տարեկան և ամսական սպասարկման կոմիսիոն վճարները:
ՙԱյս փոփոխությունների նպատակն է մրցունակության բարձրացումը և բանկային ծառայությունների պայմանների մեղմացումը, ինչը լիովին օրինաչափ է, քանի որ Ամերիաբանկը դեռ 2 տարի առաջ հայտարարել էր իր ունիվերսալության մասին և սկսել է ակտիվորեն ընդլայնել մանրածախի վարկավորումը՚,-ընդգծել է Ա.Բարսեղյանը: Դրա հետ կապված նա նշել է, որ առաջիկայում բանկը մտադիր է ներդնել մի շարք նոր ծառայություններ ու առաջարկներ, այդ թվում` շուկային ներկայացնել անձնական կարիքների նպատակով իրականացվող վարկավորման փաթեթի ամբողջովին փոփոխված փաթեթը, որը նախատեսվբած է տարբեր հատվածների հաճախորդների համար:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, վարկային ներդրումների ծավալով Ամերիաբանկը 2013 թվականի առաջին եռամսյակում տեղ է գրավել Հայաստանի բանկային համակարգի առաջատարների եռյակում, տարեկան կտրվածքով այս ցուցանիշը մեծացնելով 18.5%, իսկ միայն հաշվետու եռամսյակում` 10%, մինչև 168.3 մլրդ.դրամ: Վարկային պորտֆելի մեջ սպառողական վարկերի բաշինը կազմել է ավելի քան 17 մլրդ.դրամ կամ 10.7%, եռամսյակում աճելով 9%: