Հինգշաբթի, 23 Մայիսի 2013 17:08
Առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրողների պրեմիաները կրճատվել են 1%, իսկ հատուցումներն աճել են 80%
ԱրմԻնֆո. 2013 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքրված ապահովագրական վճրների ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 1%, մինչեւ 11.2 մլրդ.դրամ ($ 26.8 մլն): Մինչդեռ, ապահովագրական հատուցումների ծավալն աճել է 80%, ապրիլի 1-ին կազմելով 4.7 մլրդ դրամ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հաշվետու ժամանակահատվածում հավաքագրված ապահովագրական պրեմիաների ծավալով առաջին տեղում է Ռոսգոսստրախ Արմենիան` 3.2 մլրդ դրամ: Նշված ժամանակահատվածում ընկերությունն իրականացրել է 1.4 մլրդ դրամի ապահովագրական հատուցում: Երկրորդ տեղում է ԻՆՈ Արմենիան` 2.8 մլրդ դրամ եւ 1.083 մլրդ դրամի հատուցում: Երրորդ տեղում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ` 1.6 մլրդ դրամ ապահովագրավճար եւ 528 մլն դրամի հատուցում:
Ապահովագրական պրեմիաների ամենափոքր ծավալն արձանգրել է արանտ Ինշուրանսը` 604,1 մլն դրամ, հատուցելով 506,7 մլն դրամ: Ընկերությունը ներկայումս գտնվում է ապահովագրական պորտֆելի փոխանցման փուլում, որը փոխանցվում է շուկայի առաջատարներից մեկին` Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությանը: