Շաբաթ, 1 Հունիսի 2013 14:37
2013 թվականի մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեվորումը կազմել է 0,1 տոկոս` տարեկան 4,5 տոկոս արժեզրկման պայմաններում
ԱրմԻնֆո: 2013 թվականի հունվար-մայիս ամիսներին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 2,5%, միայն մայիսին` 0,1% արժեվորում` տարեկան 4,5% արժեզրկման պայմաններում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2013 թվականի մայիսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 415,8 դրամ/1դոլար` 2012 թվականի մայիսի 397,9 դրամ/1դոլարի դիմաց:
Աղբյուրի համաձայն, 2013 թվականի մայիսին սպառողական շուկայում արձանագրվել է հարաբերական կայունություն 2012 թվականի դեկտեմբերի համեմատ` 2,8% ինֆլյացիա, իսկ 2012 թվականի մայիսի համեմատ` 5,2% ինֆլյայցիա: Համեմատության կարգով հիշեցնենք, որ 2012 թվականի հունվար-մայիս ամիսներին 0,8% ինֆլյացիայի պայմաններում արձանագրվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի 3,7% արժեզրկում, միայն 2012 թվականի մայիսին սպառողական գների 1,3% անկումն ուղեկցվել է դոլարի նկատմամբ դրամի 1,4% արժեզրկմամբ` 2011 թվականի հունվար-մայիս ամիսների 5% ինֆլյացիայի և դոլարի նկատմամբ դրամի 3,8% արժեզրկման դիմաց (միայն 2011 թվականի մայիսին անփոփոխ գների պայմաններում դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 0,1%):
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2012 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը կազմել է 5,9%, իսկ միայն դեկտեմբերին` 0,3% արժեվորում` 2012 թվականի 3,2% ինֆլյացիայի պայմաններում (միայն դեկտեմբերին` 2,1% ինֆլյացիա):