Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 16:13
Անցած շաբաթ Հայաստանի բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալն աճել է 5.7 տոկոսով, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 30.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Մայիսի 20-26-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 37 մլրդ դրամ (շաբաթվա աճը կազմել է 5.7%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըª 51.4 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը կազմել է 30.5): Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մայիսի 27-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82.5 մլն.ԱՄՆ դոլար 416.12 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90 ԱՄՆ դոլար 417.40 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8.6 մլն.EUR, 538.50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել է 12.5 մլն.EUR, 542.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 693.1 ռուբլի, 13.10 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 93.7 մլն.ռուբլի, 13.28 դրամ.ռուբլի միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 27-ից հունիսի 1-ը իրականացված գործարքների ծավալը կազմել է 8.1 մլն.դոլար, 416.46 դրամ/դոլար միջին փոխարժեքով: ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 16.920 մլն.դոլար, 417.41 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալը գրանցվել է մայիսի 31-ին` 5.1 մլն.դոլար: Միջբանկային շուկայում մայիսի մայիսի 27-ից հունիսի 1-ը EUR-ով և RUR-ով գորարքներ չեն կատարվել:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2013 թվականի ապրիլի 1-ին կազմել է 1.6 տրլն.դրամ կամ 3.9 մլն. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 19.2%, իսկ միայն առաջին եռամսյակում` 1.8%: