Երկուշաբթի, 3 Հունիսի 2013 21:53
ԿԲ. Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ցանկացած ցնցումների
ԱրմԻնֆո. Հայաստանի ֆինանսական համակարգը պատրաստ է դիմակայել ցանկացած, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումներին: Այսօր կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել ՀՀ Կենտրոնական բանկի բանկային համակարգի կայունության և զարգացման դեպարտամենտի ղեկավար Անդրանիկ րիգորյանը:
Նրա խոսքերով, հանրապետության բանկային համակարգի կայունության վրա առաջին հերթին ազդում է համաշխարհային շուկաների անորոշությունը: Ընդ որում Հայաստանի, որպես արտահանող երկրի համար առաջնահերթ նշանակություն ունեն գնային տատանումները համաշխարհային ապրանքա-հումքային բորսաներում:
Ինչ վերաբերվում է ներքին ռիսկերին, ապա դրանց ազդեցությունը, նրա կարծիքով, ավելի կանխատեսելի է: ՙ2012 թվականին արձանագրված 7.2% տնտեսական աճը և 3.2% ինֆլյացիան գտնվում էին ԿԲ կողմից սահմանված սահմաններում, ինչը ֆինանսական կազմակերպութոյւններին թույլ տվեց կազմակերպել ռիսկերի կառավարման հստակ քաղաքականություն՚,-ընդգծել է րիգորյանը: Այդ մասին է վկայում չաշխատող վարկերի ցածր տեսակարար կշիռը բանկերի վարկային պորտֆելներում, որը վերջին ժամանակներում չի գերազանցում 5%-ը, իսկ 2012-ին կազմեց 3.5%, գրանցելով 0.1 տոկոսային կետի աճ, այն ժամանակ., երբ միջազգային պրակտիկայում 10% ցուցանիշը համարվում է նորմալ:
Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությունը ոչ պակաս կախված է նաև ֆինանսական կազմակերպությունների ակտիվությունից, բարձրացնելով ֆինանսական միջնորդության դերը: Վերջին 5 տարիներին միագումար վարկային պորտֆելն աճել է միջին հաշվով 30%, իսկ ֆինանսական միջնորդության մակարդակը` 35%: Ֆինանսական համակարգի ակտիվների հարաբերակցությունը ՀՆԱ հետ կազմում է 67%, իսկ վարկերի հարաբերակցությունը` 38%: ՙԵթե համեմատենք ավելի վաղ արձանագրված ցուցանիշների հետ, ապա Հայաստանի համար այս թվերը հանդիսանում են իսկական ձեռքբերումներ՚,-ընդգծել է րիգորյանը: