Երեքշաբթի, 21 Մայիսի 2013 21:05
Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը ՓՄՁ ոլորտին առաջարկում է նոր վարկային փաթեթ` ՙՊարզ և արագ՚: Ինչպես այսօր կայացած մամուլի ասուլիսում նշել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը, մայիսի 15-ին մեկնարկել է բանկի մարկետինգյին գործընթացը, որի շրջանակներում ՓՄՁ սուբյեկտներին (ներառյալ մանրածախ առևտրի) առաջարկվում է վարկեր` 5-50 մլն.դրամին համարժեք դոլարով և Եվրոյով:
Այս վարկային պրոդուկտի առավելությունը կայանում է նրանում, որ այն տրամադրվում է առանձ որևէ կոմիսիա գանձելու: րավի գնահատումը և դրա ապահովագրությունը կատարվում է բանկի հաշվին: Վարկառուին տրամադրվում է միջազգային VISA/MC Business/Gold վարկային քարտ, առանց լրացուցիչ գրավի, ընդ որում, քարտերը կարող են տրամադրվել տվյալ ընկերության ղեկավարության երեք ներկայացուցիչներին: Դրանից բացի, վարկը հաստատվում է 2 օրում, որի համար պահանջվում են նվազագույն քանակի փաստաթղթեր:
Միևնույն ժամանակ, մայիսի 2-ից բանկը գործարկում է ՙԲերեք և վաստակեք՚ քաջալերող ծրագիրը, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ՙՊարզ և արագ՚ վարկ ստանալու նպատակով Ամերիաբանկ կներգրավեն ՓՄՁ ապագա սուբյեկտների: Ցանկացած անձ համապատասխան անվճար արժեկտրոն ձեռք բերելու նպատակով կարող է դիմել բանկ, որը հետագայում փոխանցվում է ՓՄՁ ներգրավվող սուբյեկտին: Իսկ եթե վերջինը, դիմելով բանկ, ստանում է ՙՊարզ և արագ՚ վարկը, ապա վարկառուին ներգրավող անձի համար բացվում է անհասցե մետաղական հաշիվ: Ընդ որում, եթե վարկը տրամադրվում է 5-12 մլն դրամի սահմաններում (կամ համարժեք ԱՄՆ դոլար/եվրո), ապա ներգրավող անձը պարգեւատրվում 1 գրամ ոսկիով, իսկ 12-50 մլն դրամ վարկի դեպքում` 2 գրամ ոսկիով: Ակցիան գործում է մինչև հունիսի 28-ը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, վարկային ներդրումների ծավալով Ամերիաբանկը 2013 թվականի առաջին եռամսյակում գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի եռյակում, մեծացնելով այս ցուցանիշը տարեկան կտրվածքով 18.5%, իսկ միայն եռամսյակում` 10%, մինչև 168,3 մլրդ դրամ: Բանկի վարկային պորտֆելի կազմում ՓՄՁ բաժինը կազմել է մոտ 15%, կամ 24.6 մլրդ դրամ, տարեկան աճը` 8%, իսկ եռամսյակի աճը` 15.2%: Այս ցուցանիշով բանկը գտնվում է լավագույն տասնյակում:
Նշենք, որ ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ - ն հանդիսանում է ունիվերսալ բանկ, տրամադրելով ներդրումային, կորպորատիվ և մանրածախ բանկային ծառայություններ բանկային լուծումների համալիր փաթեթի տեսքով: Բանկի մաժորիտար բաժնետերն է Ամերիա Խումբը` 99.99%% Բանկն ունի 9 մասնաճյուղ, որոնցից հինգը գտնվում են Երևանում, և մեկական մասնաճյուղ Քաջարանում, Դիլիջանում, Վանաձորում և ԼՂՀ-ում: