Երեքշաբթի, 21 Մայիսի 2013 22:22
Ամերիաբանկը մտադիր է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով մանրածախի վարկային պորտֆելն ավելացնել 15 տոկոսով
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը մտադիր է ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով մանրածախի վարկային պորտֆելն ավելացնել 15%: Այս մասին հայտարարել է Ամերիաբանկի Տնօրինության անդամ, մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:
Մեկնաբանելով ԱրմԻնֆո գործակալության հարցն այն մասին, թե մանրածախի ծառայություններն են այժմ ավելի պահանջված մարզերում, Բարսեղյանը նշել է, որ պահանջարկը մարզերում հիմնովին տարբերվում է Երևանից: Պահանջարկը հիմնականում կենտրոնացած է որոշ վարկային պրոդուկտների` սպառողական վարկերի, ՓՄՁ վարկերի վրա, իսկ հիփոթեքային վարկերի պահանջարկը զգալիորեն ցածր է:
Իսկ ԱրմԻնֆո-ի այն հարցին, որ կորպորատիվ թե մանրածախ վարկավորման հաշվին է բանկն առաջին եռամսյակում ապահովել 1,4 մլրդ.դրամի շահույթ, բանկիրը նշել է, որ բանկի վարկային պորտֆելում կորպորատիվ վարկերի տեսակարար կշիռը, հետևաբար նաև տոկոսային եկամուտը, ամենաբարձրն է: Մյուս կողմից, բանկի մանրածախ պորտֆելում առյուծի բաժինը կազմում են ավանդները:
Անդրադառնալով Հայաստանի սպառողական վարկավորման շուկայում տեղի ունեցող փոփոխություններին, նա նկատել է, որ մանրածախ վարկավորումը շուկայի մասնակիցների մեծամասնության համար դարձել է գերակայություն: ՙԲանկերն սկսել են սպառողական վարկավորման հատվածի դիվերսիֆիկացման դիտել որպես ռիսկերի նվազեցման միջոց, ինչն էլ իր հերթին հանգեցրել է մրցակցությանն այդ շուկայում, ինչպես նաև բանկային նոր պրոդուկտների պահանջարկի և առաջարկի ձևավորմանը՚, - ասել է Ա. Բարսեղյանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ սպառողական վարկավորման շուկայում հիմնականում ձևավորվում է գնային մրցակցություն, քանի որ բանկերի կողմից առաջարկվող պրոդուկտներն իրարից առանձնապես չեն տարբերվում:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, վարկային ներդրումների ծավալով 2013 թվականի առաջին եռամսյակում Ամերիաբանկը գտնվում է առաջատարների եռյակում, այս ցոցանիշը հասցնելով 18.5% - ի, իսկ միայն եռամսյակում` 10% -ի, մինչև 168,3 մլրդ դրամ: Վարկային պորտֆելի կազմում սպառողական վարկերի բաժինը կազմել է ավելի քան 17 մլրդ դրամ, աճելով 10.7%, իսկ առաջին եռամսյակում` մոտ 9%: Բանկի կողմից տնտեսությանն ուղղված վարկերը կազմել են 134,2 մլրդ դրամ, տարվա կտրվածքով աճելով 14.7%, իսկ առաջին եռամսյակում` ավելի քան 2 անգամ: Պարտավորությունների ծավալներով բանկն առաջինն է համակարգում, տարեկան կտրվածքով գրանցելով 30% աճ, մինչև 270,7 մլրդ դրամ: Ժամկետային ավանդների ծավակը ապրիլի 1-ին գերազանցել է 90.2 մլրդ դրամը և կազմելով ընդհանուր պարտավորությունների 34.3% - ը, ինչը տարեկան կտրվածքով աճել է 30%: Բանկի ընդհանուր եկամուտը տարեկան կտրվածքով աճել են 18%, ծախսերը` 11%, ինչի արդյունքում բանկի շահույթը մեկ տարում աճել է 45%, այս դիրքով տեղ գրավելով առաջատարների եռյակում: