Չորեքշաբթի, 22 Մայիսի 2013 14:32
ՎՏԲ-Հայաստան Բանկն իր մասնաճյուղային ցանցը վերազինել է ՀՀ նույնականացման քարտեր ընթերցող սարքերով
ԱրմԻնֆո: ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է քայլեր ձեռնարկել իր հաճախորդների սպասարկման գործընթացն առավելագույնս օպտիմալացնելու ուղղությամբ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում արդեն տեղադրված են ՀՀ նույնականացման քարտեր ընթերցող սարքեր: Սարքը հնարավորություն է ընձեռում ընթերցել ՀՀ նույնականացման քարտում առկա տվյալները և ներմուծել դրանք ավտոմատացված բանկային համակարգ: Այս նորամուծությունը հնարավորություն է ընձեռում նվազեցնել Բանկում բանկային հաշիվ, քարտ և ավանդ ձևակերպող յուրաքանչյուր հաճախորդի սպասարկման համար ծախսվող միջին ժամանակը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը համաքայլ է բանկային սպասարկման ոլորտում նորարարությունների ներդրմանն ու գործնականում դրանց կիրառությանը: Ընդ որում, նորարարությունները վերաբերում են ոչ միայն նոր պրոդուկտների և ծառայությունների ներդրմանը կամ գործող ծառայությունների զարգացմանը, այլև Բանկի բիզնես գործընթացների օպտիմալացմանը: ՀՀ Նույնականացման քարտեր ունեցող հաճախորդների ժամանակի խնայողության նպատակով ՎՏԲ-Հայաստան Բանկը վերազինել է իր մասնաճյուղային ցանցը նույնականացման քարտեր ընթերցող սարքերով: ՀՀ բանկային շուկայում մշտապես հանդես գալով նոր պրոդուկտներով և ծառայություններով` մենք զուգահեռաբար աշխատանքներ ենք վարում այնպիսի համակարգերի ներդրման ուղղությամբ, որոնք ենթակառուցվածք են ստեղծում Բանկում գործող բիզնես-գործընթացների կատարելագործման համար և նպաստում Բանկի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկման գործընթացի շարունակական բարելավմանը՚, - նշել է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. ուսևը:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ, ներկայումս իր խոշորությամբ երկրորդը Ռուսաստանում, հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով ներառված է ՀՀ խոշորագույն բանկերի առաջին եռյակում: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը` 67 մասնաճյուղ ողջ ՀՀ տարածքում: