Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 16:39
Անելիք Բանկը հայտարարել է ՙարսանեկան՚ և ՙՏոնական՚ վարկատեսակի նոր առավելությունների մասին
ԱրմԻնֆո. ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ ՙՀարսանեկան՚ և ՙՏոնական՚ վարկատեսակների բոլոր վարկառուները կկարողանան իրականացնել իրենց տոնական միջոցառումները բացառիկ պայմաններով ՋԱՎԱԽՔ ռեստորանային համալիրում, ինչպես նաև, ԼԵԴԻ ՖՈՒՐՇԵԹ ընկերության միջոցով պատվիրելով հարսանեկան ողջ փաթեթը կամ ֆուրշեթը` ստանալ նվեր քարտ 60,000 դրամ գումարի չափով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից:
ՙԿարծում եմ ՙՀարսանեկան՚ և ՙՏոնական՚ վարկատեսակի վարկառուներին տվյալ առավելությունները կօգնեն առավել մատչելի կազմակերպել իրենց հարսանեկան և այլ տոնական միջոցառումները: Հիշեցնենք նաև, որ նշված վարկատեսակի վարկառուներին որպես նվեր տրամադրվում է նաև 2 միջազգային MasterCard Gold կամ VISA GOLD քարտեր, որոնցով անկանխիկ գնումներ կատարելիս կարող են ստանալ մինչև 50% զեղչ Հայաստանի շուրջ 500 լավագույն խանութներում, առևտրի և սպասարկման կետերում, ինչպես նաև` զեղչեր ամբողջ աշխարհում:
Բացի այս, Բանկի պլաստիկ քարտերի համար նախատեսված զեղչային ցանցում ընդգրկված են մի շարք հարսանյաց սրահներ, որտեղ մեր վարկառուները Բանկի ցանկացած պլաստիկ քարտով կարող են ստանալ զեղչեր և առավելություններ՚,- ասել է Անելիք Բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: