Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 18:59

ՀՀ կառավարոթյունը վերանայում է պետպարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման կարգը


ԱրմԻնֆո. ՀՀ կառավարոթյունը վերանայում է պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման, շրջանառության և մարման կարգը: Որոշման նախագիծն այսօր ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Նրա խոսքերով, կառավարությունը որոշում է ընդունել պետական պարտատոմսերի թողարկման, տեղաբաշխման կարգի, շրջանառության և մարման պայմանները, ինչպես նաև ընդունել պարտատոմսերի արժեքի գնահատման նոր բանաձև, սահմանելով նաև նոր, պետպարտատոմսերի շրջանառության ծավալները:

Ինչպես հաղորդել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, ընդունված որոշումը կարող է նվազեցնել տոկոսադրույքները և ամենակարևորը, կապահովի պետպարտատոմսերի մատչելիությունը օտարերկրյա ներդրողների համար: