Հինգշաբթի, 6 Հունիսի 2013 21:59
Հայաստանի դրամային զանգվածը 2013 թվականի ապրիլին աճել է 2 տոկոսով, իսկ դրամական զանգվածը` 0.3 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2013 թվականի ապրիլին աճել է 0.3%, մայիսի 1-ին կազմելով 1,368 տրլն.դրամ ($ 3,3 մլրդ): Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 18.2%:
Աղբյուրի համաձայն, դրամային զանգվածը ապրիլի վերջին հասել է 727.9 մլրդ դրամի ($1.8 մլրդ), հաշվետու ամսում աճելով 2%, իսկ տարեկան աճը` 9.3%:
Դրամական զանգվածի կառուցվածքում բանկային համակարգից դուրս դրամային կանխիկ միջոցների ծավալը կազմել է 346 մլրդ դրամ (դրամական զանգվածի 25.3%-ը), ապրիլի աճը` 0.6%, իսկ տարեկան աճը` 2.6%:
Ընդհանուր դրամական զանգվածի մեջ դրամային ավանդների բաժինը կազմել է 27.9% կամ 381,8 մլրդ դրամ, ապրիլին աճելով է 3.4%, իսկ տարեկան կտրվածքով` 17%: Արտարժութային ավանդների բաժինը կազմել է 47.7% կամ 640,1 մլրդ դրամ, ապրիլին նվազելով 1,6%, իսկ տարեկան կտրվածքով աճելով` 29.7%:
Զուտ արտաքին ակտիվներն ապրիլի վերջին պահպանել են մինուսային 204,8 մլրդ դրամ մակարդակ, ամսվա կտրվածքով խորանալով 1.1%, իսկ տարեկան կտրվածքով` մոտ 2 անգամ: Ներքին ակտիվներն ապրիլին աճել են 0,4%, հասնելով 1,573 տրլն.դրամի, տարեկան կտրվածքով աճելով 22.4%: Ներքին ակտիվների կառուցվածքում կառավարության հանդեպ պահանջների գծով պահպանվել է մինուսային մակարդակ, ամսվա կտրվածքով խորանալով գրեթե 3 անգամ, իսկ տարեկան կտրվածքով` 2 անգամ:
Տնտեսության բաժինը կազմել է 1744.6 մլրդ դրամ, ապրիլին աճելով 0.6%, իսկ տարեկան կտրվածքով` 18%: Այս գումարից կազմակերպությունների (ոչ ֆինանսական) բաժինը կազմել է 976.7 մլրդ դրամ (անկումն ապրիլին` 0,6%, իսկ տարեկան կտրվածքով` 14%), տնային տնտեսությունների բաժինը կազմել է 706.8 մլրդ դրամ (աճը ապրիլին` 2%, իսկ տարեկան կտրվածքով` 24.5%), շահույթ չհետապնդող կազմակերպությունների բաժինը կազմել է 32.3 մլրդ դրամ (աճը ապրիլին` 3,5%, իսկ տարեկան կտրվածքով` 35.8%): (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն ապրիլի 30-ին կազմել է 410.98 դրամ/$1):