Ուրբաթ, 7 Հունիսի 2013 20:23
FinPort ինտերնետային պորտալը` որպես մամլո-վարկանշողների շահերի բախման զոհ
ԱրմԻնֆո. Նախորդ դարի 90-ական թվականներին այնքան տարածված բանկերի մամլո վարկանիշները, որոնք ժամանակին յուրօրինակ PR-գործիք էին ծառայում որոշ ԶԼՄ-ների համար, որոնք ձգտում էին միավորել քանակի և որակի երկու միանգամայն անհամակցելի հասկացությունները, քանզի, ինչպես ցույց է տվել Հայաստանի բանկային համակարգի պատմությունը, միշտ չէ, որ մեկը վերաճում է մյուսին, անհասկանալի պատճառներով շարունակում են անկանոն աշխատել: ԱՌԿԱ գործակալությունը, որն զբաղվում է, մասամբ, տնտեսական թեմատիկայով` նույնպես ոչ վատ, ինչպես նրա հիմնական մրցակից ԱրմԻնֆո Լ-ն, հերթական անգամ որոշել է շահերի ակնհայտ բախումը շրջանցել ամենևին ոչ վարկանշային, այսինքն` ոչ անաչառ եղանակով, համառորեն խուսափելով Հայաստանի բանկերի և ֆինանսների մասին www.finport.am ինտերնետային պորտալի հիշատակումից, որը լավ հայտնի է երկրի ֆինանսնական հանրության շրջանում և արտասահմանում:
Ողջունելով մեր գործընկերների աշխատանքը, ովքեր ահա արդեն երկար տարիներ ՙլրատվական եթեր՚ են թողարկում բանկերի մամլո-վարկանիշներ, այդուհանդերձ, չենք կարողանում հասկանալ տարրական մի բան, թե ինչու, ի հաճույս կողմնապահության, անտեսվում է շուկայում միանգամայն կայացած խաղացողի` ԱրմԻնֆո Լ պատկանող FinPort պորտալի առկայությունը, որի ամենօրյա տեղեկատվավերլուծական հոսքը 2008 թվականից առնվազն քանակով չի զիջում այն պորտալներից որևէ մեկին, որոնք այդքան մանրակրկիտ ուսումնասիրում են շուկան վարկանշող մեր գործընկերները: Քաջատեղյակ լինելով ՙվարկանիշ՚ տերմինի իմաստին, որի հիմքում ընկած է մեկ կարևորագույն պայման` շահերի բախման բացակայությունը, FinPort-ի խմբագրությունը գործընկերներին առաջարկում է կամ փոխել տեղեկագրի անվանումը, կամ, այնուամենայնիվ, հաղթահարելով հույզերը, շուկային ցույց տալ սեփական ինքնաբավությունը: