Շաբաթ, 8 Հունիսի 2013 07:12
Հայաստանի բանկերում դրամային վարկավորումն ապրիլին աճել է 3.3 տոկոսով, իսկ արտարժութային վարկավորումը նվազել 1.3 տոկոսով
Արմինֆո. Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի ապրիլին աճել են 0.6%, մայիսի 1-ին կազմելով 1.644 տրլն.դրամ ($ 4 մլրդ): Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն աճել է 18%:Առանց երկարաձգված եւ ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1,568 տրլն դրամ (ամսական աճը` 0.4%, տարեկան կտրվածքով` 14.7%):
Ըստ ՀՀ Հայաստանի Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (բացառությամբ երկարաձգված եւ ժամկետանց վարկերի) դրամային վարկերի բաժինը կազմել է 36.7% կամ 557,6 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 63.3% կամ 992,3 մլրդ դրամ: Դրամային վարկավորումը հաշվետու ամսում աճել է 3,3%, իսկ տարեկան կտրվածքով` 13.5%: Արտարժութային վարկավորումը մեկ ամսում նվազել է 1.3%, իսկ տարեկան աճը կազմել է 15.5%:
Վարկերի կառուցվածքում, մայիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի բաժինը կազմել է 3.6% կամ 59 մլրդ դրամ, ապրիլին աճելով 1.2%, իսկ տարեկան կտրվածքով` ավելի քան 3 անգամ, մեկ ամսում աճելով 0.4 կետով, իսկ տարեկան կտրվածքով` 0.2 կետով:
Ժամկետանց վարկերի բաժինը ապրիլի վերջին կազմել է 1% կամ 17 մլրդ դրամ, մեկ ամսում աճելով 32%, իսկ տարեկան աճը կազմել է գրեթե 3 անգամ: Մասնաբաժինը կառուցվածքում ապրիլին աճել է 0.2 կետով, իսկ տարեկան կտրվածքով` 0.5 կետով:
Ընդ որում, երկու դեպքում էլ (երկարաձգված եւ ժամկետանց) աճի դինամիկա ապահովվել է կարճաժամկետ վարկերի միջոցով: Այսպես, երկարաձգված վարկերի կառուցվածքում կարճաժամկետ վարկերը կազմել են 86,4% կամ 51 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում դրանց բաժինը կազմել է 98.4% կամ 16.8 մլրդ դրամ:
Աղբյուրի համաձայն, Հայաստանում դրամային վարկերի տոկոսադրույքներն ապրիլին նվազել են 0.6 տոկոսային կետով, իսկ տարեկան կտրվածքով` 1.5 տոկոսային կետով, մնալով 16.47%-ի սահմաններում: (Դոլարի միջին փոխարժեքն ապրիլի 30 – ին կազմել է 410.98 դրամ/$1):