Ուրբաթ, 31 Մայիսի 2013 19:31
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի սաներին
ԱրմԻնֆո. «Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտինե սոցիալական ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Երեխաների պաշտպանության օրվա կապակցությամբ ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) սաներին: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են բանկի մամլո ծառայությունում:
ՙԱրմավիրի մարզի անապահով ընտանիքների մոտ քսան երեխա, ովքեր գտնվում են Հայաստանի մանուկներ հիմնադրամի հովանավորության ներքո, մեկ ամիս շարունակ կապահովվեն անվճար սննդով՚, - հայտնել է ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը: ՙԱյս տոնական օրը բոլոր մանուկներին ցանկանում եմ ամենայն բարիք, խաղաղություն և անամպ երկինք: Մեր բանկն արդեն չորս տարի է, ինչ համագործակցում է Հայաստանի տարբեր մանկական կազմակերպությունների հետ: Իրականացվող սոցիալական ծրագրերի շրջանակներում մենք հետագայում ևս հոգ կտանենք երեխաների մասին, որը կունենա շարունակական բնույթ՚, - հատկանշել է Ալեքսանդր Հակոբյանը: