Ուրբաթ, 31 Մայիսի 2013 20:27
ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ՚ բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անակնկալ է նախապատրաստել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաների համար
ԱրմԻնֆո. ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ՚ բանկը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ անակնկալ է նախապատրաստել Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաների համար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են բանկի մամուլի ծառայությունում, այդ կազմակերպության աշխատակիցները սեփական նախաձեռնությամբ վճարում են կատարել ՙՎիզա բարերար՚ բարեգործական նախագծին: Բանկն իր կողմից կրկնապատկել է հավաքված միջոցները և ստացված գումարը տրամադրել Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը:
Աղբյուրի համաձայն, ՙՎիզա բարերար՚ քարտային նախագծի շրջանակում մանկատան շուրջ 22 երեխաներ իրենց ամառային հանգիստը կանցկացնեն Հանքավանի ՙՃամբարակ՚ մանկական հանգստյան տանը, 10 երեխա բժշկական հետազոտության կենթարկվեն Հայաստանի լավագույն ախտորոշիչ կենտրոններում: Բացի այդ, մանկատան առողջարարական մարզասարքերը համալրվել են ՙՎազքուղի՚ մարզասարքով, որը խիստ անհրաժեշտ է հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների համար:
Հիշեցնենք, որ 2012 թ. նոյեմբերի 22-ին ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ՚ բանկը ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համատեղ թողարկել էր Հայաստանում առաջին բարեգործական ՙՎիզա բարերար՚ քարտը, որի նպատակը միջոցներ հանգանակելն է Հայաստանի մանկատների երեխաներին ֆինանսական աջակցություն ցույց տալու համար: Ձևակերպելով ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ՚ բանկի ՙՎիզա բարերար՚ քարտ` բոլոր ցանկացողները հնարավորություն կստանան առանց լրացուցիչ ջանքերի և զգալի ֆինանսական ծախսերի կանոնավոր բարեգործական վճարումներ կատարել ՙՀայաստան՚ համահայկական հիմանդրամի օգտին: Դրա համար անհրաժեշտ է, պարզապես, ամենօրյա գնումներ կատարել ՙՎիզա բարերար՚ քարտով: Բանկը համահայկական հիմնադրամին փոխանցում է ՙՎիզա բարերար՚ քարտով կատարված յուրաքանչյուր վճարային գործառնության գումարի 0.3%-ը և քարտի սպասարկման տարեկան վարձի 50 %-ը:
ՙԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ՚ ՓԲԸ հիմնադրվել է 1996 թվականին ԵՄ TACIS ծրագրի շրջանակում: 2013 թվականի ապրիլի 1-ի դրությամբ բանկի բաժնետերերն են եվրոպական խոշոր Credit Agricole S.A բանկային խումբը կապիտալում15,56% բաժնեմասով, SJSC "Sacam International" բաժնետիրական ընկերությունը (Credit Agricole S.A խմբի անդամ)` 12,44% բաժնեմասով, յուղացիական փոխօգնության 10 տարածաշրջանային միություններ (ՓՄ), մասնավորապես, Արմավիրի ՓՄ 14,08%, Արարատի ՓՄ `12,28%, Արագածոտնի ՓՄ `7,4%, Լոռու ՓՄ` 6,64%, Շիրակի ՓՄ` 6,6%, Կոտայքի ՓՄ` 5,6%, եղարքունիքի ՓՄ`5,28%, Տավուշի ՓՄ`4,8%, Սյունիքի ՓՄ` 4,28%, Վայոց ձորի ՓՄ` 4,04%, ինչպես նաև բանկի գլխավոր տնօրեն Ստեփան իշյանը` 1%: Բանկը թողարկում և սպասարկում է ինչպես ArCa լոկալ քարտեր, այնպես էլ միջազգային Visa և MasterCard: Վերջին տվյալների համաձայն, բանկի ակտիվ քարտերի թիվն ավելանում է տարեկան 20%-ով` այսօրվա դրությամբ գերազանցելով 130 հազարը, որոնց թվում գերիշխում են ArCa քարտերը, իսկ 30%-ից ավելին բաժին է ընկնում Visa քարտերին: