Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 20:46

Ազգային Հիփոթեքայինը համալրում է ռեսուրսների բազան


ԱրմԻնֆո. Ազգային հիփոթեքային ընկերության գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանի հարցազրույցն ԱրմԻնֆո լրատվական գործակալությանը

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամն իր ազդեցութունը թողեց նաև Հայաստանի հիփոթեքային շուկայի վրա, վատթարացնելով առևտրային բանկերի վարկային պորտֆելները, նվազեցնելով բնակչության կողմից պահանջարկը, խստացնելով վարկավորման պայմանները, և որպես հետևանք՝ կտրուկ կրճատվեցին վարկավորման ծավալները: Ազգային հիփոթեքային ընկերության կարևորագույն դերը, 2009 թվականին շուկա դուրս գալուց ի վեր կայանում էր նրանում, որպեսզի աջակցեր շուկային, քանի որ բանկերին տրամադրելով հիփոթեքային վարկավորման ռեսուրսներ ԱՀԸ-ն ինչ-որ ձևով թույլ չտվեց, որպեսզի անշարժ գույքի շուկան փլուզվի: Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակն այժմ՝ շուկայի վերջին տարիների զարգացման կտրվածքում:

Ազգային հիփոթեքային ընկերությունը, որը հիմնվեց ճգնաժամային 2009 թվականին, իրականում ոչ միայն պարզապես կառույց է: Ընկերության հայտնվելը Հայաստանում, ճգնաժամի թեժ փուլին, կարելի ասել, որ նոր իմպուլս հաղորդեց հիփոթեքի շուկային: Մենք հիփոթեքային շուկային թույլ չտվեցինք աստիճանաբար խորացող ճգնաժամի առջև իրեն զգալ որբի նման և ցույց տվեցինք, որ պետությունը պատրաստ է հստակ քայլեր ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար: Ընկերության հայտնվելն իսկույն տվեց իր դրական արդյունքները, քանի որ արդեն 2009 թվականին, չնայած ոչ մեծ ծավալներով, բայց հիփոթեքային վարկավորումն սկսեց ընդլայնվել, այնուհետև, 2010-ին գրանցվեց աճ, իսկ 2011-ին, և հատկապես 2012-ին, սկսվեց հիփոթեքային շուկայի նախաճգնաժամային ծավալների վերականգնումը: Մասնավորապես, 2012 թվականի արդյունքներով, ընդհանուր հաշվով երկրում տրամադրվեց 58 մլրդ.դրամի հիփոթեքային վարկ, իսկ միագումար պորտֆելը կազմեց մոտ 145 մլրդ.դրամ:

Կասկած չկա, որ աճն ակնհայտ է, բայց, մեր հաշվարկներով, հիփոթեքային վարկավորման տեմպերը վերջին կես տարում, այնուամենայնիվ, մի փոքր դանդաղել են: Ինչո՞վ է դա պայմանավորված, հավանաբար, երկրում տիրող ընդհանուր տնտեսական իրավիճակո՞վ:

Ճգնաժամի ազդեցությունը դեռ զգացվում է, չնայած 2012 թվականին տեմպերը վատը չէին: 2006-2008 թվականներին անշարժ գույքի շուկան «բում» ապրեց, ընդ որում՝ ներդրումային: Բնակչությունը ներդրումներ էր կատարում անշարժ գույքում, քանի որ ներդրումային զարգացած ուրիշ գործիքներ չկային: Իսկ այժմ շուկայի ներդրումային բաղադրիչը գնացել է դեպի ներքև, և դա հասկանալի է: Վերջին 5 ամիսներին նկատվում է անշարժ գույքի գների աննշան աճ, ամսական միջին հաշվով՝ 0,2-0,3 տոկոս: Չնայած աճի այս տեմպերը դանդաղ են, բայց դրանց հիման վրա կարելի է կանխատեսել հիփոթեքային շուկայի հետագա զարգացումը:

Ինչպե՞ս եք գնահատում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների դինամիկան, դրանք աճո՞ւմ են:

Այսօր հիփոթեքային վարկավորման դրույքները կազմում են 12-13 տոկոս, իսկ վերանորոգման նպատակով տրամադրվող վարկերինը՝ 13-14 տոկոս: Հիփոթեքային շուկան չի կարելի դիտարկել ընդհանուր տնտեսական իրավիճակից կտրված, և այդ առումով կարելի է ասել, որ հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքները համապատասխանում են ներկայիս իրավիճակին: Ցանկացած պարագայում, վարկերի, այդ թվում նաև հիփոթեքային, հիմքում ընկած են ներգրավված միջոցների արժեքը: Կանոնադրական կապիտալի մեծ ծավալի, կառավարությունից և KfW գերմանական բանկից ստացված ոչ թանկ ֆոնդավորման հաշվին (ներկայումս իրականացնում ենք վարկային երրորդ ծրագիրը, իսկ նախորդ երկուսն իրականացվել են 2006-2011 թվականներին), ԱՀԸ-ն ռեսուրսներ է տրամադրում իր գործընկերներին՝ արտոնյալ պայմաններով, ինչն էլ, իր հերթին, թույլ է տալիս վարկավորում իրականացնել վերը նշված տոկոսադրույքներով: Ընկերության կողմից պարտատոմսերի թողարկման միջոցով ներքին շուկայից ներգրավված ռեսուրսների բաժինը դեռ մեծ չէ, իսկ դրանց համեմատաբար թանկ լինելը մեծ ազդեցություն չի ունենում վերջնական տոկոսադրույքի վրա: Սակայն, ծավալների մեծացմանը զուգահեռ, ներքին շուկայից ներգրավված միջոցների ֆոնդավորման բաժինը գնալով կմեծանա: Այս առումով մենք գտնում ենք, որ դա կհամընկնի կենսաթոշակային ռեֆորմի մեկնարկի հետ, ինչն էլ, իր հերթին, պետք է իջեցնի տոկոսադրույքները ներքին շուկայում...

Պետական ԱՀԸ համար որքանո՞վ էր արդարացված կորպորատիվ պարտավորությունների շուկա դուրս գալը:

Ամբողջովին արդարացված էր, ինչպես ռեսուրսների ներգրավման, այսինքն աճի և մեր ռեսուրսային բազայի դիվերսիֆիկացման, այնպես էլ կորպորատիվ պարտավորությունների դժվարին իրավիճակում գտնվող շուկային աջակցելու առումով: Բացի այդ, ինչպես արդեն ասացի, երկարաժամկետ հեռանկարում ԱՀԸ ռազմավարությունն ուղղված է ներքին շուկայից ֆինանսավորման մասնաբաժնի մեծացմանը, և կորպորատիվ պարտավորությունների շուկա դուրս գալու տեսանկյունից դա կարելի է դիտարկել որպես երկարաժամկետ ռազմավարության իրականացման առաջին քայլ:

Որքա՞ն են ներկայումս ընկերության ակտիվները:

Մեր ակտիվները կազմում են մոտ 26 մլրդ.դրամ, 4 տարիներին ԱՀԸ-ն տրամադրել է 27 մլրդ.դրամի վարկեր, իսկ վարկային պորտֆելը կազմում է մոտ 21 մլրդ.դրամ: Այդ տարբերությունը պայմանավորված է նրանով, որ հիփոթեքային պարտավորությունները մեր երկրում մարվում են բավականին արագ:

Ինչո՞վ է պայմանավորված նման շտապողականությունը: Անշարժ գույքի շուկայի անորոշ տրենդո՞վ, թե՞ այլ գործոններով: Հավանաբար, փոխառուները վստահ չեն իրենց ապագայի կանխատեսումներում:

Չեմ կարծում, պարզապես, մարդիկ չեն ցանկանում երկար ժամանակ ունենալ պարտն ուսերին: Որքան արագ նրանք կմարեն վարկը, այնքան էժան դա կնստի նրանց վրա, չէ՞ որ վարկի վաղաժամ մարումով փոխառուներն ազատվում են որոշ տոկոսների վճարումից:

Հայտնի է, որ հիփոթեքային վարկերի ժամկետները գերազանցում են բանկերի կողմից ներգրավված ռեսուրսների ժամկետները: Ինչպե՞ս են բանկերը տեղավորվում այդ ժամկետների մեջ:

Տեղաբաշխված և ներգրավված միջոցների ժամկետային տարբերության պրոբլեմը միշտ էլ առկա է բանկերի մոտ, բայց մեր մասով նրանք պրոբլեմ չեն ունենում: Մենք բանկերին միջոցները տրամադրում ենք 9 տարով, իսկ նրանք՝ 10-20 տարով: Դա պրոբլեմներ չի ստեղծում, եթե հաշվի առնենք, որ հիփոթեքային վարկերը հիմնականում մարվում են ժամկետից շուտ: Բացի այդ, բանկերը տիրապետում սեփական կարճաժամկետ և միջնաժամկետ ռեսուրսային բազային և կարող են կառավարել այդ ռիսկերը: Գլխավորը, որ այդ ռիսկերը գտնվում են թույլատրելի, կառավարվող սահմաններում:

Ակտիվների և պասիվների ժամկետային կառավարման պրոբլեմն արդիական է նաև ԱՀԸ համար: Ներկայումս մենք վարկերը տրամադրում ենք 9 տարով, հիմնականում կանոնադրական կապիտալի և երկարաժամկետ վարկերի հաշվին: Ինչ վերաբերվում է պարտատոմսերին, ապա ներկայումս ընկերությունը թողարկում է վեցամսյա արժեթղթեր, քանի որ այդ հատվածում տոկոսներն ամենացածրն են: Պարտատոմսերի ժամկետների երկարաձգումը մենք կապում ենք կենսաթոշակային ռեֆորմի հետ:

Ինչպիսի՞ն են ձեր արժեթղթերի վերջին թողարկման պարամետրերը:

Վերջին թողարկումն իրականացվեց տարեկան 9,36 տոկոսադրույքով: Դա վատ չէ, եթե հաշվի առնենք, որ նախկին թողարկումը կազմել էր 10,7:

Իսկ ի՞նչ եք կանխատեսում:

Կարծում եմ, որ կենսաթոշակային ռեֆորմի արդյունքում պարտատոմսերի եկամտաբերությունը մոտ մեկ տարում նվազել է 2-3 տոկոսային կետով, եթե ենթադրենք, որ միջոցների հավաքագրումը կկազմի մոտ 40-50 մլրդ.դրամ:

Նախատեսո՞ւմ եք շուկա դուրս գալ մինչև կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելը:

Մենք արդեն ապրիլի 18-ին թողարկել են պարտատոմսերի հերթական տրանշը և 100 տոկոսով այն տեղաբաշխել: Նախատեսում ենք հուլիսին կամ օգոստոսին, այնուհետև՝ նոյեմբերին թողարկել նոր տրանշներ: Իսկ հետո կտեսնենք:

Ով քե՞ր են ձեր արժեթղթերի հիմնական խարսխային գնորդը:

Իհարկե բանկերը: Նրանց համար դա կարճաժամկետ գործիք է, նրանք կարճաժամկետ ներդրում են կատարում և հիմնականում ակտիվների և պասիվների կառավարման նպատակով: Սկզբունքայնորեն նրանց դա ձեռնտու է, քանի որ շատ բանով այդ պարտատոմսերը նման են պետականներին, բայց ունեն ավելի բարձր եկամտաբերություն: Եկամուտների ստացման տեսանկյունից ներդրողին, այդ թվում նաև բանկին, ձեռնտու է ներդրումներ կատարել երկարաժամկետ պետպարտատոմսերում, որտեղ շահում են տարեկան 15-16 տոկոս: Դրա համար էլ երկարաժամկետներն ավելի պահանջված են ու թողարկվում են ավելի մեծ ծավալներով:

Ինչպիսի՞ն են պլանները մինչև տարեվերջ:

Մենք մտադիր ենք վարկային պորտֆելը մեծացնել 4 մլրդ:դրամով: Մեր գնահատականներով, բանկերի ընդհանուր հիփոթեքային պորտֆելը տարեվերջին կլինի մոտ 170 մլրդ:դրամ: Տրամադրվող հիփոթեքային վարկերի քանակը կաճի, բայց այդ վարկերը, ինչպես արդեն ասացի, արագ են մարվում: Անցյալ տարի տրամադրվել են 58 մլրդ.դրամի վարկեր, պորտֆելն աճել է 25 մլրդ.դրամով, ինչը վկայում է կրկնակի մարման մասին: Ընդհանուր առմամբ, Հայաստանի հիփոթեքային շուկայի ներուժը մեծ է, հատկապես անշարժ գույքի վերանորոգման վարկերի առումով: Գաղտնիք չէ, որ բնակարանային ֆոնդը երկրում նորացման կարիք ունի:

Ինչ վերաբերվում է կոմերցիոն հիփոթեքին, ապա այն մեր երկրում դեռ զարգացած չէ: Դեվելոպերներին հիմնականում տրամադրվուն են դասական վարկեր, 2-3 տարով, իսկ կառուցված անշարժ գույքը նա վաճառում է արդեն հիփոթեքով: Տեղի է ունենում յուրօրինակ տրանսֆորմացիա՝ կոմերցիոն վարկը խոշոր կառուցապատողից շարժվում է դեպի անհատական հիփոթեքային փոխառուն: Բանկերը հաճախ են կիրառում այդ մեխանիզմը, վարկավորելով կառուցապատողին, իսկ հետագայում էլ՝ հիփոթեք տրամադրելով անհատներին:

Նշեմ նաև, որ այսօր ԱՀԸ-ն նախատեսում է ֆրանսիական մի հիմնադրամի հետ գործարկել նոր ծրագիր, որն անվանել առայժմ չեմ կարող, կապված բանակցային գործընթացի հետ: Եթե բանակցություններն ընդանան հաջող, հնարավոր է, որ 2014 թվականից կմեկնարկի մի նոր ծրագիր:

Մոտավորապես որքանո՞վ կավելանա վարկային պորտֆելը ֆրանսիացիների հետ բանակցությունների հաջող ավարտի դեպքում, և ինչպե՞ս կփոփոխվի պորտֆելի կառուցվածքը:

Մենք ակնկալում ենք, որ այն կավելանա 5 մլրդ.դրամով: Խոսելով պորտֆելի կառուցվածքի մասին, ասեմ, որ ծրագրի իրականացման դեպքում կավելանա նաև վերանորոգման վարկերի բաժինը: Ծրագրի նպատակն է՝ բնակարանների և սեփական տների էներգաարդյունավետության բարձրացման վարկերի տրամադրումը:

Ներկայումս KfW բաժինը վարկային պորտֆելում կազմում է 40 տոկոս, իսկ մնացած 60 տոկոսը հիմնականում մեր կապիտալն է, կառավարության վարկերը և պարտատոմսային ֆոնդավորումը: Ներկայումս ընկերությունն աշխատում է 19 գործընկերների, այդ թվում 15 բանկերի և 4 վարկային կազմակերպությունների հետ:

ԱրմԻնֆո

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Բրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունենԲրենդան Հանրահան. Հայաստանն ու ԱՄՆ-ը տեխնոլոգիական ոլորտում երկկողմ համագործակցության մեծ ներուժ ունեն
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. սեպտեմբերի 8-12-ն ավելի ակտիվորեն իրականացվել են ռուբլով գործարքներ, քան՝ դոլարով
Հայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումըՀայաստանն ԱՄՆ-ին առաջարկել է նախաձեռնել TRIPP նախագծի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը
Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%Հայաստանի ապահովագրական շուկայում ԱՊՊԱ գծով վնասաբերության գործակիցը 2025թ. սեպտեմբերի դրությամբ նվազել է մինչեւ 74%
5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է5․092․062 դրամ «Հույսի կամուրջ» ՀԿ-ին․ սեպտեմբերի շահառուն «Մունք» տեխնոդպրոցն է
 Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ Գյուղական տարածքների զարգացման LEADER պիլոտային ծրագիրը կընդգրկի Հայաստանի եւս երեք մարզ
ԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերըԲՏԱ նախարարությունում քննարկվել են Հայաստանը տարածաշրջանային Web3 կենտրոնի վերածմանն ուղղված քայլերը
ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի ՊԵԿ նախագահ. Հայաստանի Մաքսային ծառայությունը կգործի "Թրամփի երթուղում"
Երևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողովԵրևանում ընթանում է ԱԲ և մեքենայական ուսուցման միջազգային համաժողով
Երևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովըԵրևանում կկայանա հերթական ամենամյա Բանկային համաժողովը
ՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներինՊԵԿ. Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը վերաբերելու է բացառապես ոչ ռեզիդենտներին
Հայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանըՀայաստանի նախագահ. Երկրի բյուջեի քսանհինգ տոկոսը գնում է սպառազինությանը
Գևորգ Պապոյան. Գևորգ Պապոյան. "Թրամփի ուղին", փաստորեն,  հասել է գործնական մակարդակի
Դրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասինԴրական կողմերն ավելի շատ են, քան՝ բացասական. Հայաստանի ֆինանսների նախարարը՝ Թուրքիայի հետ սահմանի բացման մասին
Բոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքովԲոլոր համեմատությունները մեր օգտին են. Հայաստանի ֆինանսների նախարարը կոչ է անում բնակչությանը չահաբեկել պետական պարտքով
Վահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումըՎահե Հովհաննիսյան. 2026 թվականին Հայաստանում կկրկնապատկվի մասնակցային բյուջետավորման ծրագրերի ֆինանսավորումը
Վճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-երՎճարի՛ր հաշիվն Idram&IDBank-ով, ստացի՛ր idcoin-եր
ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համարԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնյան հայտարարել է Հայաստանին 145 մլն դոլար հատկացնելու մասին՝ Թրամփի ուղու իրականացման համար
Կարգավորիչը երկարաձգել է Կարգավորիչը երկարաձգել է "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ բնական գազի բաշխման լիցենզիայի գործողության ժամկետը
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորություններըՀայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցություն հաստատելու հնարավորությունները
Մարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսըՄարկ Արենի՝ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գրքի շնորհանդեսը
Անհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրաԱնհուսալի վարկերի մարումն արդեն շուրջ 1 մլրդ դրամ է նստել Հայաստանի պետական գանձարանի վրա
ԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն էԲՏԱ նախարարությունում կայացել է հանդիպում Համաշխարհային բանկի պատվիրակության հետ. քննարկումների կենտրոնում ՊՀԱԾ4 ծրագիրն է
Մոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծինՄոնղոլական կողմից հայկական կողմին տրամադրվող զիջումները կծածկեն արտահանման 98%-ը. ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի և Մոնղոլիայի միջև ժամանակավոր համաձայնագրի նախագծին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցերՏարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկել են էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցության հարցեր
Հայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանըՀայաստանը 7,5 մլն դոլար կուղղի Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի կանոնադրական կապիտալի բաժնետոմսերի բաժանորդագրությանը
Հայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համարՀայաստանը ԵՆԲ-ից 50 մլն եվրո վարկ է վերցնում Սյունիքի սոցիալ-տնտեսական զարգացման համար
ԵՆԲ-ը հանդես է եկել ԵՆԲ-ը հանդես է եկել "Հյուսիս-Հարավ" ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի շինարարության ֆինանսավորման շուրջ համաձայնագրի որոշ դրույթների հստակեցման նախաձեռնությամբ
Հայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարներըՀայաստանն ու Իրանը քննարկել են նավթագազային ճյուղում համագործակցության խորացման հեռանկարները
Փոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկըՓոխվարչապետը խոստացել է քննարկել Հայաստանում շաքարի օգտագործումը նվազեցնելու վերաբերյալ պատգամավորի առաջարկը
20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank20 մլն դրամ՝ արցախցի ուսանողներին, 10 մլն դրամ՝  արցախցի փոքրիկների մանկապարտեզի համար. IDBank
Դավիթ Անանյանը պատմել է Դավիթ Անանյանը պատմել է "Խաղաղության խաչմերուկ" նախագծի մասին
Կոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսինԿոնվերս Բանկ. Կանաչ և էներգաարդյունավետ վարկավորում բիզնեսին
ՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիրՍԱՏՄ. ևս 11 կազմակերպության տրվել է Ռուսաստան ծաղիկ արտահանելու արտոնագիր
Բիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro YardԲիզնես՝ զրոյից. Stepanyans Gastro Yard
Երևանում կանցկացվի Երևանում կանցկացվի "Ճանաչիր Հայաստանը" փառատոնը՝ ներքին զբոսաշրջության հանրայնացման նպատակով
Դեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետոԴեպի Ռուսաստանի հետ սահման տանող Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի հատվածներից մեկում երթևեկությունը կաթվածահար է եղել՝ սողանքից հետո
Ինչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններինԻնչ կփոխվի հայկական բիզնեսի համար նոյեմբերի 1-ից. պատրաստվում ենք ապրանքների հետագծելիության նոր կանոններին
Մի դրամի ուժը 5 տարեկան էՄի դրամի ուժը 5 տարեկան է
ԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վերԱրարատԲանկ և «4090 Բարեգործական» հիմնադրամ. 2309 մետր երկրից վեր
Մարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակիցՄարտին Գալստյան. կրիպտոակտիվների հետ աշխատելու բանկերի պատրաստակամությունը կախված է նրանց ռիսկ-ախորժակից
Մարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասինՄարտին Գալստյան. 2025 թվականին Հայաստանում տնտեսական աճը կկազմի 4,9-5,3 տոկոս, սակայն վերջին ամիսներին նկատվող միտումներն ազդարարում են աճի ավելի բարձր տեմպերի հասնելու մասին
ՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբՀԷՑ ՓԲԸ-ը հանդես է եկել բաշխման ցանցին միացման հերթերի վերաբերյալ հայտարարությամբ
Փաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակներըՓաշինյանի մոտ քննարկել են 2026-2028թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրի հարկաբյուջետային և ծախսային շրջանակները
idcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ինidcoin-ներ և շահավետ հիփոթեքներ. IDBank-ը՝ TOON EXPO YEREVAN 2025-ին
ՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համարՀՀ ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել Իրանի դեսպանին հարկային և մաքսային ոլորտներում արդյունավետ համագործակցության համար
MacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համարMacBook Air-ից մինչև ճամփորդություն՝ Ձեր կանոններով. արշավ C360 Visa քարտապանների համար
Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համարԵրևանի քաղաքապետարանը կառուցապատողներին հարկային արտոնություններ է առաջարկել անավարտ օբյեկտների համար
Երևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանըԵրևանում արձագանքել են ԵԱՏՄ-ին միանալու դիմաց Պակիստանի կողմից Հայաստանի ճանաչման մասին հրապարակմանը
Պակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄՊակիստանը մտադիր է Հայաստանը ճանաչել որպես ՄԱԿ անդամ երկիր, ինչի դիմաց կանաչ լույս կստանա ԵԱՏՄ-ին միանալու համար. ԶԼՄ
Պապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ՀայաստանՊապոյան. Մայիս-օգոստոս ամիսներին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Հայաստան
Հայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համարՀայաստանի կարգավորիչը տուգանել է ընկերություններին ՀԴՄ սպասարկման համար չհիմնավորված բարձր գներ սահմանելու համար
Արդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսինԱրդշինբանկը մասնակցեց «Տուն Էքսպո 2025» անշարժ գույքի ցուցահանդեսին
Team-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել ՄեգամոլումTeam-ի վաճառքի և սպասարկման նոր կենտրոն է բացվել Մեգամոլում
Հայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպՀայաստանի արտաքին պարտքը Համաշխարհային բանկի հանդեպ սկսել է աճել՝ շարունակելով նվազել ԱՄՀ-ի հանդեպ
Սամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել ՀայաստանՍամվել Կարապետյանը խոստացել է օտարերկրյա խոշոր ներդրողների ներգրավել Հայաստան
Նոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ինՆոր ավտոմեքենա՝ սկսած 5% կանխավճարով. հատուկ առաջարկներ Toon Expo-ին
Հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ովՀունվար-հուլիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն աճել են տարեկան 6,5%-ով
Հայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալներըՀայաստանի մետալուրգիական ճյուղը կրճատում է ծավալները
Հայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրելՀայաստանի արդյունաբերությունը շարունակում է անկում ապրել
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
12.09.2025
RUB4.560.06
USD383.470.72
EUR449.962.75
GBP519.912.59
CAD277.171.47
JPY25.950.08
CNY53.850.12
CHF481.442.76