Երկուշաբթի, 10 Հունիսի 2013 16:44
Ինեկոբանկը միացել է միջազգային դրամական փոխանցումների AVERS համակարգին
ԱրմԻնֆո. Սույն թվականի հունիսի 10-ից Ինեկոբանկի դրամական փոխանցումների ցանկը համալրվել է ևս մեկ համակարգով: Այսուհետ բանկի հաճախորդները կարող են դրամական փոխանցումներ իրականացնել “AVERS” համակարգով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ինեկոբանկի մամուլի ծառայությունից, “AVERS” համակարգն ունի 95 000 գործող կետեր աշխարհի 81 պետություններում, այդ թվում` Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Չեխիայում, Չինաստանում, Իսպանիայում, Իսրայելում, Շվեյցարիայում և այլն£
Աղբյուրի համաձայն, փոխանցումներն իրականացվում են ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և ԵՎՐՈ-ով, ակնթարթային արագությամբ, ընդ որում փոխանցումը հնարավոր է իրականացնել անմիջապես ստացողի բանկային կամ քարտային հաշվին: Փոխանցումը հնարավոր է ստանալ նաև առանց բանկ այցելելու Ինեկոբանկում բացված քարտային հաշվեհամարին ` Ինեկոտրանսֆեր ծառայության միջոցով: “AVERS” համակարգի մշտական հաճախորդներին տրամադրվում են “VIP AVERS” քարտեր, որոնք վճարային քարտեր չեն հանդիսանում, սակայն հնարավորություն են տալիս կատարել փոխանցումներ 0.5% տոկոսադրույքով:
Ինեկոբանկն իր հաճախորդներին ընձեռում է տարբեր ուղղություններով հարմար, պարզ և մատչելի դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն, համագործակցելով Հայաստանի տարածքում գործող այնպիսի խոշոր միջազգային դրամական փոխանցումների համակարգերի հետ, ինչպիսիք են` "Բիստրայա Պոչտա", “Unistream”, “Money Gram”, “Intel Express”, և “Inter Express”: